|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի ինքնասպանության գործով ՀՀ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Ներկայումս քննչական ծառայությունում պարզվել է այն անձանց շրջանակը, որոնք կարող են առնչություն ունենալ Վլադիմիր Ասատրյանին ինքնասպանության հասցնելու հետ: Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ստուգվում են փաստական տվյալները, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության ենթակա անձանց մեղադրանք առաջադրելու համար:
Քննչական ծառայությունից հայտնում են, որ զինծառայող Վլադիմիր Ասատրյանի ձախ ձեռքին կատարված գրառման մեջ որեւէ սպայի անուն նշված չի եղել:
Ժամկետային զինծառայող Վլադիմիր Ասատրյանը ինքնասպանություն է գործել իրեն ամրակցված ինքնաձիգով 2011թ. հոկտեմբերի 9-ին` ժամը 10:40-ի սահմաններում, ԼՂՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության մարտական դիրքում: