Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտարարեց, որ այս պահին ժողովրդի մեջ խառնակիչներ կան՝ ի դեմս «Նախախորհրդարան»-ի եւ Արգիշտի Կիվիրյանի:
Նա հայտարարեց, որ թեեւ վերջիններս չեն ակտիվություն չեն ցուցաբերում, բայց ընդհատակյա աշխատանք են անում: Երեւանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւս հայտարարեց, որ ժողովրդի մեջ սադրիչներ կան: Նա հորդորեց, որ հղիները եւ անչափահասները լքեն տարածքը, քանի որ, եթե ամբողջությամբ չազատվի պողոտան, ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կատարելու է իր գործողությունները:
Նշենք, որ այս պահին, ինչպես փոխանցում է մեր թղթակիցը, ոստիկաններ են շրջում ցուցարարների մեջ եւ հորդորում անչափահասներին լքել տարածքը:
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Նախախորհրդարանի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը ցուցադրաբար եկավ Բաղրամյան պողոտա: Նախորդ օրերին նա պասիվ էր: