կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-04 17:07
Հասարակություն

Մարդկանց մեջ շատացել է չարությունը. Հունան Պողոսյան

Մարդկանց մեջ շատացել է չարությունը. Հունան Պողոսյան

Շուրջ 25 տարի ոստիկանության համակարգում ծառայող` ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի համար 2015-ը հաջող տարի էր, հատկապես` անձնական կյանքում` պապիկ է դարձել: Yerkir.am-ի հետ զրույցում նա պատասխանել է անցնող տարվան ու Ամանորին վերաբերող մի քանի հարցերի:

-Ինչպե՞ս կբնութագրեք անցնող տարին:

-2015-ը մեր երկրի համար փորձություններով լի տարի էր, բայց մեր երկիրը, շնորհիվ երկրի քաղաքական ղեկավարության, պատվով հաղթահարեց այն: Տեսնում եք, թե ինչպիսի հարևաններով ենք շրջապատված. չորս կողմից պատերազմի հոտ է գալիս: Այս լարված իրավիճակում, շնորհիվ քաղաքական իմաստության, նորմալ վիճակ ունենք:

-Ի՞նչն էր պակասում 2015-ին:

 -Բարությունը, մարդկանց մեջ չարությունը շատացել է: -

Ինչպիսի՞ն էր տարին Ձեր և Ձեր ընտանիքի համար:

-Ես կասեի` հիանալի, 2015-ին ես պապիկ դարձա:

-Ո՞րն է Ձեզ համար Ամանորի խորհրդանիշը:

-Թոռնիկս, իսկ մինչ նրա` լույս աշխարհ գալը՝ երեխաներս:

-Ի՞նչ կցանկանայիք փոխել մարդկանց մեջ:

-Մարդկանց մեջ ես միշտ փորձել եմ բարություն գտնել, որովհետև ինքս շատ եմ գնահատում բարությունը: Դեռ մանուկ հասակից, երբ ինչ-որ մեկին չարացած էի տեսնում, ասում էի` թող Աստված նրան բարություն տա: Հոգով չար մարդը վտանգավոր է, հոգով ուժեղներն են բարի լինում:

 -Որտե՞ղ եք սովորաբար դիմավորում Նոր տարին:

 -Տանը` ընտանեկան միջավայրում:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2016 թվականից:

-Բոլոր ծրագրերը՝ կապված ոստիկանության, ոստիկանի նոր կերպարի հետ, փորձելու ենք հնարավորինս արագ իրագործել:

-Ի՞նչ կկամենաք մեր հայրենակիցներին:

-Առողջություն, հաջողություն, ջերմություն, բարություն և ամենակարևորը՝ լավ ընտանիքներ: Թող մարդիկ առողջ լինեն, խոհեմ, այնքան խոհեմ, որ դա դառնա իմաստություն: