|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին այսօր` ժամը 16:00-ին, հրավիրել են ՀՔԾ` «Կոմիտաս 5-ի գործով» նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Կիվիրյանը: «Կարող են նաև խափանման միջոց չկիրառել, սակայն դա խիստ կասկածելի է»,- ասաց նա:
Նշենք, որ Կիվիրյանին սատարող ակտիվիստները մտահոգված են, որ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կընտրվի կալանավորումը, այդ իսկ պատճառով այսօր` ժամը 16:00-ին, նախատեսել են ակցիա ՀՀ գլխավոր դատախազության մոտ:
Մենք տեղեկացանք նաև, որ այսօր ՀՔԾ-ում Արգիշտիի հետ կլինեն փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը: Նշենք, որ 30-ից ավելի փաստաբաններ համաձայնել էին իրենց աջակցությունը ցուցաբերել ակտիվիստին: