կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-24 11:01
Հասարակություն

Ինչքան որ պետք է` կհամբերենք. Հունան Պողոսյան

Ինչքան որ պետք է` կհամբերենք. Հունան Պողոսյան

Այս պահին Բաղրամյան պողոտայում համեմատաբար հանգիստ իրավիճակ է: Ակտիվիստների թիվը նվազել է` հասնելով մոտ հարյուրի: Սակայն նրանք չեն պատրաստվում հեռանալ Բաղրամյան պողոտայից և բացել ճանապարհը: Ոստիկանությունն առավոտյան թեթևացրեց Բաղրամյան պողոտայում կենտրոնացրած իր ուժերը, մասնավորապես` հանվեցին փշալարարերը, և հատուկ ջոկատայինների շարքերը նոսրացել են:

«Հավաքը խաղաղ բնույթ է կրում, և դա է պատճառը, որ ոստիկանությունը որևէ գործողություն չի կիրառում, բայց այն ճանապարհը, որով նրանք առաջնորդվում են, ճիշտ չէ»,- այս մասին այսօր առավոտյան լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Նա նշեց, որ իրենք խոստացել են հատուկ միջոցներ չկիրառել և այժմ կատարում են իրենց  խոստումը:

Անդրադառնալով երեկ լուսադեմին լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքերին` Հունան Պողոսյանը նշեց, որ այդ կապակցությամբ ծառայողական քննություն է ընթանում:

Փոխոստիկանապետը, անդրադառնալով երեկ գիշերվա դեպքերին, նշեց, որ իրենք անտեսել են նաև այն, որ ցուցարարները քարեր են կուտակում, որոնք հետո նետում են ոստիկանների ուղղությամբ: Նա նշեց, որ ճիշտ չէ, երբ դեռահաս աղջիկն է հայհոյում:

 Հարցին, թե ոստիկանները որքա՞ն կարող են համբերել, պատասխանեց` ինչքան որ պետք է:

Yerkir.am-ի հարցին` արդյոք ցուցարարներին չի՞ բարկացնում հատուկ ջոկատայինների և զրահապատ մեքենանաների առկայությունը, Պողոսյանը պատասխանեց, որ դա հենց ցուցարարների անվտանգության համար է:

«Մենք բազմիցս նրանց զգուշացրեցինք իրենց մեջ եղած սադրիչների մասին»,- ասաց Պողոսյանը: