Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ` կրկնապատկվել է ծառայությունից ազատված ոստիկանների թիվը: Եթե նախորդ տարի նրանք 37-ն էին, ապա այս տարի` 72-ը: Այս վիճակագրությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղեկալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Ներկայացնելով 2014 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանական ծառայողների նկատմամբ կատարված ծառայողական քննության արդյունքները` նա նշեց, որ կատարվել է 1192 ծառայողական քննություն` 90 դեպքով ավելի, քան նախորդ տարի: Պողոսյանի խոսքով` ծառայողական քննությունների արդյունքում կարգապահական տույժերի է ենթարկվել 600 ծառայող, որոնցից 292-ին հայտարարվել է նկատողություն, 207-ին` խիստ նկատողություն, 24-ին` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, 4-ի կոչումն իջեցվել է 1 աստիճանով: 9 ամիսների ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից կատարված օրինախախտումների փաստերով արձանագրվել է 47 դեպք, դատարաններ ուղարկվել է 13 գործ, որտեղ մեկ գործ կարճվել է, 3 գործով 4 անձ դատապարտվել է, 7 գործ էլ դեռևս գտնվում է դատաքննության փուլում: Նշենք, որ 2013-ի նույն ժամանակահատվածում 1 ոստիկան է դատապարտվել:
Փոխոստիկանապետը, անդրադառնալով 2014-ի 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակին, նշեց, որ այն աճել է 2.2 %-ով կամ 302 դեպքով: Սակայն, միևնույն ժամանակ, բարձրացել է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործությունների 129 դեպք, նախորդ տարի` 104 էր, սակայն, Պողոսյանի խոսքով, բացահայտման տոկոսը կտրուկ ավելացել է: Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 1324 անձ: