|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ոստիկանության եւ իրավապահ մարմինների բոլոր ստորաբաժանումները բերվել են մարտական վիճակի, սակայն գրոհ իրականացնելու ցուցում դեռ չկա: Առայժմ ընթանում են բանակցություններ: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Հարցին` լուրեր կան, որ Ժիրայր Սեֆիլյանին բերելու էին Էրեբունի, արդյո՞ք դա ճիշտ է, Հունան Պողոսյանը պատասխանեց` ոչ: Հարցին` իսկ կա՞ նման մտադրությւոն` փոխոստիկանապետը պատասխանեց, ոչ, առայժմ չկա:
Պողոսյանը տեղեկացրեց, որ վիրավորների թվում ոստիկանության օպերատոր կա: