Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՍԴ-ն սառը ցնցուղ մատուցեց Փաշինյանին, դրա համար ընկել է ցայտնոտի մեջ, տարօրինակ հայտարարություններ է անում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը մամուլի ասուլիսում՝ խոսելով ՍԴ որոշման մասին, որով հակասահմանադրական ճանաչվեց ՔՕ 300.1 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին:
Նա շնորհակալություն հայտնեց ՍԴ դատավորներին՝ բացառությամբ մեկի, որը փախած է ՍԴ-ից, ասաց՝ իսկապես ՍԴ-ն գտնվեց իր բարձունքի վրա:
«Իհարկե, քաղաքական հետապնդումների առումով սա գուցե սպասելի չէր, որովհետեւ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կուրծք էր ծեծում ՍԴ-ն իրենով անելու ուղղությամբ, ենթադրվում էր, որ ինքն արդեն իրենով է արել: Կարծեմ ինքն ասաց, որ ՍԴ-ի խնդիրն արդեն լուծված է: Նա մտածում էր, որ ինչ ուզի, ՍԴ-ն պետք է անի, բայց ՍԴ-ն սառը ցնցուղ մատուցեց նրան, դրա համար ընկել է ցայտնոտի մեջ, տարօրինակ հայտարարություններ է անում»,-ասաց Գևորգ Պետրոսյանը:
Նա արձանագրեց, որ ՍԴ-ի որոշումը եղել է բացառապես Սահմանադրության եւ օրենսդրության մյուս գործող ակտերին համապատասխան, և այստեղ ոչ թե Քոչարյանի, այլ արդարության հաղթանակի խնդիրն է:
Պնդումները, թե ՍԴ-ի որոշումը հիմք չէ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարճելու համար Գևորգ Պետրոսյանը «լարախաղացություն» անվանեց։
«Սա յալանչիություն է, լարախաղացություն է, խայտառակ են անում իրենց մասնագիտական պատիվը, եթե իհարկե ունեցել են: Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն, քրեական գործը եւ քրեական հետապնդումը ենթակա են կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը: Իսկ հանցագործություն է համարվում այն արարքը, որը նախատեսված է քրեական օրենսգրքով: ՍԴ-ի որոշման պահից 300.1 հոդվածը չի գործում այլեւս, հետեւաբար, բացակայում է հանցագործության դեպքը»,-բացատրեց Պետրոսյանը:
Նա նշեց, որ ոմանք այդքան խելք չունեն, որ ասեն՝ տեսեք, Նիկոլ Փաշինյանի օրոք ՍԴ-ն արդար որոշում կայացրեց, և ուզում են Ռոբերտ Քոչարյանին ամեն կերպ բանտարկած լինել:
Մանրամասն՝ տեսանյութում․