|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀԿ խորհրդի վերջին նիստում Սերժ Սարգսյանը բոլորի համար անսպասելի խոսել է ՀՀԿ համամասնական ընտրացուցակի մասին` հանրապետականների համար մոտավորապես այսպիսի շեշտադրումների ելույթ ունենալով. «Ուզում եմ խոսել կուսակցության ապագա համամասնական ցուցակի մասին, որպեսզի բոլորիդ հասկանալի լինի, թե որոնք են այն կազմելու սկզբունքները: Կարծում եմ` բոլորիս համար պետք է հասկանալի լինի, որ նոր ցուցակում չեն լինելու գործարարներ, շատ են լինելու երիտասարդները եւ թարմ դեմքերը»:
Այս հայտարարությունը թեեւ սպասելի էր, բայց, այնուամենայնիվ, սառը ցնցուղի պես է եղել նստածներից շատերի համար: Եվ չպետք է բացառել, որ Սերժ Սարգսյանի որոշման մեջ «տեղավորվելու» համար են շատ գործարարներ ջանքեր թափում` ապացուցելու, որ իրենք ընդամենը սեփականատերեր են: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, որոշ խոշոր գործարարներ կլինեն խորհրդարանում, բայց մեծամասնական ընտրակարգով` կոնկրետ ընտրատարածքներից: