Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը դեռևս հավանություն չի տվել Եվրահանձնաժողովի՝ սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո օգնություն տրամադրելու ծրագրին:
Haberiyakala-ն տեղեկացնում է, որ պաշտոնական այցով Բելգիայում գտնվող Էրդողանը հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ և քննարկել սիրիացի փախստականների խնդիրը:
Հանդիպման ընթացքում Յունկերն Էրդողանին է ներկայացրել իրենց մշակած` աջակցության ծրագիրը, սակայն այդ կապակցությամբ Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ նախատեսվում է ստեղծել համատեղ մասնագիտական խումբ՝ առաջարկն ուսումնասիրելու և գնահատելու համար:
Բացի այդ` Էրդողանը պնդել է, թե Թուրքիան վերջին 4 տարվա ընթացքում սիրիացի փախստականներին օգնելու համար ավելի քան 6 մլրդ դոլար է ծախսել:
Ի դեպ, թուրքական կայքը Էրդողանի՝ դեռևս առաջարկը չընդունելու որոշումը մեկնաբանել է որպես «սառը ցնցուղ՝ ԵՄ-ին»: