կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-17 23:53
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշում էր կայացվել առկա ուժերով գրոհը շարունակել, բայց դե բոլորս սառը ցնցուղ ապրեցինք. Ա. Ղարամյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշում էր կայացվել առկա ուժերով գրոհը շարունակել, բայց դե բոլորս սառը ցնցուղ ապրեցինք. Ա. Ղարամյան

Նոյմեբերի 9-ին արդեն որոշում էր կայացվել հաջորդ առավոտյան առկա ուժերով գրոհը շարունակել դեպի Շուշի-Քարին տակի խաչմերուկ, բայց դե եղավ այն ինչի արդյունքում բոլորս սառը ցնցուղ ապրեցինք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը` մանրամասներ ներկայացնելով Շուշիի համար մղվող մարտերից:

«Բերձորում կազմավորված օպերատիվ զորախմբի հրամկազմը նոյեմբերի 5-ից պատասխանատվություն է ստանձել իրականացնել պաշտպանական և հարձակողական գործողություններ լ.Քիրս-Լիսագոր-Զառուսլու-գազամուղ բնագծերով: Զորախմբի հրամանատար գնդապետ Հրայր Թովմասյանը անմիջապես անցնելով մարտական առաջադրանքի կատարմանը՝ անձամբ ստանձնել է հետախուզական խմբի ղեկավարումը և մարտ-հետախուզություն վարելով հասել "Շախսիբուլաղ" կոչվող տեղամաս։

Այնուհետև՝ նոյեմբերի 7-ին և 8-ին Շուշի-Լիսագոր ճանապարհի երկանքով հետ մղելով թշնամու բազմաթիվ գրոհները և թշնամական ուժերին բազմաթիվ կորուստներ պատճառելուց հետո որոշում է կայացրել նոյեմբերի 9-ի առավոտյան համալրում ստանալուց հետո վերահսկողության տակ վերցնելու և թշնամու առաջապահ ստորաբաժանումը հիմնական զորքերից կտրելու նպատակով գրոհի անցնել Շուշի-Քարին տակ խաչմերուկի ուղղությամբ:

Վաղ առավոտյան միաժանակյա մարտ սկսվեց թշնամու և մեր ստորաբաժանման միջև, քանզի ոսոխը նպատակ էր դրել ցանկացած գնով վերահսկողության տակ վերցնել Զարուսլուն, այնուհետև էլ գրոհել Լիսագորը: Ձախողվելով և բազմաթիվ զոհեր կրելուց հետո՝ կեսօրն անց թշնամին մեծ քանակությամբ հետևակ ներգրավելով Քարին տակ-Փոքր Զարուսլու (Նաբիլար) ձորով փորձ է կատարել շրջանցել մեր տղաներին, սակայն հրամանատարի կողմից հայտնաբերվելուց հետո մեր հրետանու (հրամանատար' գնդապետ Կարեն Բաբայան) կրակը ուղորդվել է ձորում կուտակված թշնամական ուժերի վրա, ինչի արդյունքում էլ նշված ուժերը հարյուրավոր զոհեր տալով ճողպրելով ցաք ու ցրիվ են եղել:

Արդեն որոշում էր կայացվել հաջորդ առավոտյան առկա ուժերով գրոհը շարունակել դեպի Շուշի-Քարին տակի խաչմերուկ, բայց դե եղավ այն ինչի արդյունքում բոլորս սառը ցնցուղ ապրեցինք…Նշեմ նաև, որ Ստեփանակերտի կողմից գրոհող և Շուշի մեջ մարտ վարող ստորաբաժանումների վիճակի մասին տեղեկությունները իրարամերժ էին։

Դրանից հետո թշնամին 8 օր շարունակ դիակներ է հավաքել նշածս գործողությունների վայրերից, իսկ այսօր տղաները լուր ստացան. " да как вы их отпи...ли утром в овраге турки обнаружили 92 трупа только в одном месте и чуточку бушуют, пусть успакоятся потом дорогу откроем"»: