|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Այսօր կառավարության նիստի օրակարգում է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հարցը: Նախքան կառավարության նիստի մեկնարկը մարզպետի թեկնածուն լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նոր Հայաստանի կողմնակից է: «Ամեն ինչ անելու եմ, որ այդ նոր Հայաստանում լավ լինի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է դիտարկումներին, որ նա երկար տարիներ ծառայել է նախկին իշխանություններին, Հունան Պողոսյանը պատասխանեց, որ, ծառայելով օրենքին, միշտ ժողովրդին է ծառայել։
Նա հայտնեց, որ մարզպետի պաշտոնում նշանակվելու առաջարկը կառավարությունից է ստացել: «Ես նախկին պաշտոնում 8 տարի ծառայել եմ, ինձ կարճ դադար էր պետք, իսկ հիմա սիրով ընդունել եմ այս առաջարկը»,- ասաց Պողոսյանը` հավելելով, որ մարզում առաջնային խնդիրներից է լինելու փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը։
Հիշեցնենք՝ Հունան Պողոսյանը ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից հաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 11-ին։