Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ մտերիմ հարաբերություններ ունի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ և կարծում է, որ մարզպետի որդին`Տիգրան Խաչատրյանը, «հիանալի տղա է»: Նա նաև նշեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ, որ կարողանա մեկնաբանել Խաչատրյանի ընտանիքին վերագրվող սպանություններն ու ծեծկռտուքները:
Դիտարկմանը, թե ինքը մշտապես ասել է, որ Սուրիկ Խաչատրյանի բարեկամն է և, որպես սյունեցի, կարող է գնահատականներ տալ վերոնշյալ դեպքերին, նա պատասխանեց. «Ես դրսում եմ եղել, ես չեմ կարող այդ մասին խոսել: Ես ավելի շատ Եվրոպայում եմ լինում: Ես ո՞նց շփվեմ նրանց հետ, ենթադրենք` Իսպանիայում եմ: Իսկ հիմա էլ, երբ Հայաստանում եմ, ժամանակ չունեմ, որ գնամ, շփվեմ իրենց հետ: Հեսա հենց ժամանակ ունեցա, կգնամ, կշփվեմ: Որ ժամանակ եղավ, անպայման գնալու եմ»:
Մեր հարցին` Տիգրան Խաչատրյանի մասին ի՞նչ կարծիք ունեք, Հակոբյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, Տիգրանը շատ լավ տղա է: Դիտարկմանը, թե այդ դեպքում նրան վերագրվող ծեծկռտուքները և անվան շուրջ պտտվող խոսակցությունները հերյուրա՞նք են, արձագանքեց. «Ես չեմ կարող ասել, որովհետև տեղյակ չեմ: Այ մարդ, չէ, ի՞նչ ծեծկռտուք: Խաբար չեմ, ուրիշ բաների մասին խոսեք»:
Հակոբյանը նշեց նաև, որ Սուրիկ Խաչատրայանի դեմ կատարված մահափորձի մասին լսել է այն ժամանակ, երբ արտերկրում է եղել: Մեր այն դիտարկմանը, թե գուցե հաշվեհարդա՞ր էր կատարվածը, պատասխանեց. «Ես ՞նչ իմանամ, նենց բաներ եք ասում: Էդքան բան իմանամ, կգնամ արդարադատության նախարար կաշխատեմ»: