|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով` ՀՀԿ-ն ձախողել է թե' տնտեսական, թե' արտաքին, թե' ներքին քաղաքական կյանքում, եւ միայն վերջին նշանակումները բավական են դա փաստելու համար: Այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Լավ, մենք ծանոթանանք մարզպետներից մեկի կենսագրությանը և հավատը չկորցնե՞նք Հանրապետական կուսակցության նկատմամբ, Սուրիկ Խաչատրյանի նշանակումն ի՞նչ էր նշանակում, որտե՞ղ է նա պաշտպանել պատմափիլիսովայական գիտությունների թեկնածուի կոչումը: Ինչի՞ տարաք մարզպետ նշանակեցիք, տանեիք համալսարանի ռեկտոր նշանակեիք»,- դիմելով ասուլիսի մյուս բանախոս` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին, հետաքրքրվեց Իսագուլյանը:
«Ես չէ, որ Սուրիկ Խաչատրյանին պետք է պաշտպանեմ, ինքը շատ պաշտպանողներ ունի: Էդ տղեն, ինչքան գիտեմ, հերոսական գործողությունների համար մեդալ ունի, չի կարելի, չէ՞»,- պատասխանեց Այվազյանը: