|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով այցով գտնվում է Բաքվում, հայտարարել է, որ «Ադրբեջանը հիանալի երկիր է և ունի հիանալի ղեկավար»:
«Առաջին անգամ եմ Ադրբեջանում: Հիանալի երկիր, հիանալի ղեկավար»,- ասել է նա:
Խոսելով Ադրբեջանում ռուսերենի պահպանման խնդրի մասին` Ժիրինովսկին ասել է, որ Ադրբեջանում շատ լավ պահպանվել են ռուսալեզու դպրոցները, և լավ կլիներ մեծացնել այդ դպրոցների թիվը:
Ժիրինովսկիին Ադրբեջանում ընդունել է նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
Ուշագրավ է, որ դեռ մի քանի ամիս առաջ ՌԴ Պետդումայի նիստում ելույթ ունենալիս Ժիրինովսկին ադրբեջանցիների համար վիրավորական հայտարարությամբ էր հանդես եկել՝ ասելով. «Ադրբեջանցինե՞ր...նման ազգ կա՞»: