|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե երեկ ՀՀԿ ԳՄ նիստին ինչու էր ներկա նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
«Ցավում եմ, որ լրագրողները նկատում են, բայց մենք չենք նկատում Սուրիկ Խաչատրյանին: Երևի լրագրողների աչքը ավելի սուր է»,-պատասխանեց Բաղդասարյանը:
Նա մանրամասնեց, որ երեկ եղել է երկու նիստ, առաջին նիստը` դռնփակ, որտեղ կառավարությունը ներկայացրել է իր առաջիկա անելիքները, իսկ երկրորդը ԳՄ նիստն է եղել, և այնտեղ, ԳՄ անդամներից բացի, ոչ ոք ներկա չի եղել:
«Ես երեկ Սուրիկ Խաչատրյանին ընդանրապես չեմ տեսել, որ բարևեմ: Գուցե շենքում է եղել մարդը, բայց ԳՄ նիստին, բացի անդամներից, այլ ոք չի եղել»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը` ևս մեկ անգամ շեշտելով, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստում Սյունիքի մարզպետի նշանակման հարցը չի քննարկվել: