|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և նրա թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը չի տեղավորվում իրավական ոչ մի նորմի տրամաբանության մեջ. այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ասաց Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը:
Ըստ նրա` գործի նախաքննական փուլում իրավապահ մարմիններն ու դատախազությունը անում էին հնարավոր ամեն ինչ` մեղավորներին ազատ արձակելու համար:
Ալումյանի խոսքերով` իրավապահ մարմինների ջանքերով Խաչատրյանների տան բակից վերցվել են այն փամփուշտի հետքերը, որի հավանական արձակողը եղել է Սուրեն Խաչատրյանը: «Սուրեն Խաչատրյանին մեղադրանք էր ներկայացվել նաև ապօրինի զենք ունենալու, ինչպես նաև այդ զենքի` հանցագործության մեջ կիրառվելու համար, սակայն այս մեղադրանքները նույնպես հանվել են»,-ասաց նա և հավելեց, որ «Բերետտա» մակնիշի ինքնաշեն զենքը Սուրեն Խաչատրյանին նվիրել էր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը 2009 թվականինի հունիս ամսին:
Փաստաբանը նաեւ ընդգծեց, որ սա հայկական արդարադատության խայտառակությունն է, և իրենք բողոքարկելու են այդ որոշումը: