Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում հայտարարվեց, որ ստեղծվելու է նոր` ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:
Լրագրողների հետ զրույցում, խոսելով նոր նախարարության մասին, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նոր նախարարությունը զբաղվելու է ԵՏՄ-ին ինտեգրման, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության, մասնավորապես` տնտեսական համագործակցության հարցերով:
Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ է նախարարությունը կոչվում բարեփոխումների նախարարություն, եթե իշխանությունների բարեփոխումները միայն հարուցում են սոցիալական բազմաթիվ շերտերի դժգոհությունը, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ հասարակությունը կանգնած է երկու ծայրահեղ լուծումների արանքում` մի ծայրահեղ լուծումը ոչինչ չանելն է, պոպուլիզմով, դեմագոգիայով զբաղվելը, չաշխատելը, իսկ մյուս ծայրահեղությունն այն է, որ պետք է անցնել ցավոտ բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհով, որոնք կարող են փոխել հազարավոր մարդկանց կենսաձևը, աշխատանքային գործունեությունը:
«Երկու ծայրահեղությունն էլ, կարծում եմ, կիրառելի չեն, բայց Հայաստանում մշտական փոփոխությունների կարիք կա: Եթե մենք ուզում ենք, իրոք, այս երկրում փոփոխություններ իրականացնել, ապա պետք է պատրաստ լինենք, որ այդ փոփոխությունների մի մասը, կպնելով որոշ շահառուների շահերին, պետք է առաջացնի դժգոհություն»,- ասաց նախարարը:
Հարցին, թե Սյունիքի մարզպետի վերանշանակումը ցավալի բարեփոխումների՞ց էր, Աշոտյանը պատասխանեց. «Կարող ե՞ք երեք ամիս նույն մաստակը չծամել, երբեմն փոխեք այդ մաստակը»: