կարևոր
3967 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-28 12:57
Իրավական

Հիմա դատավորներ կդառնան մարդիկ, որոնք նույնիսկ իրավաբաններ չեն ու իրենց լավագույն երազներում չեն պատկերացրել, որ մի օր դատավոր կդառնան. Հարությունյան

Հիմա դատավորներ կդառնան մարդիկ, որոնք նույնիսկ իրավաբաններ չեն ու իրենց լավագույն երազներում չեն պատկերացրել, որ մի օր դատավոր կդառնան. Հարությունյան

Կարծես թե դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունների դադարեցման (անհեթեթության) կապակցությամբ միայն դատավոր Դավիթ Հարությունյանը խոսեց (բրավո): Ըստ ամենայնի` դատական իշխանությունն ամբողջովին ենթարկեցվել է գործադիրին: Բոլոր չենթարկվողներին կա՛մ ենթարկեցրեցին, կա՛մ էլ` պաշտոնանկ արեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Հիմա դատավորներ կդառնան մարդիկ, որոնք նույնիսկ իրավաբաններ չեն ու իրենց լավագույն երազներում չեն պատկերացրել, որ մի օր դատավոր կդառնան: Այս մարդիկ բացարձակ լոյալ են լինելու իրենց նման աննախադեպ հնարավորություն ընձեռողների նկատմամբ: Նույն մոդելն է, ինչ կյանքում ոչինչ չարած ու ոչնչի չհասած իշխանական պատգամավորների դեպքում, որոնցից բացառապես հավատարմություն է պահանջվում։
Այս դատավորների մենթորությունն էլ «լավագույն ավանդույթներով» իրականացնելու են նախկին ենթարկված «փորձառուները»:

Մի խոսքով` դատական իշխանության իրական անկախության շանսը մսխված է, և մենք դարձ ենք կատարում ի շրջանս յուր:

Այնուամենայնիվ, շնորհակալություն բոլոր համարձակ ու իսկական դատավորներին. դուք ցույց տվեցիք, թե ինչպես պետք է աշխատի իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքը: Նրան, ինչին պետք է ձգտենք մենք` Հայաստանում մնացող ու մտահոգ քաղաքացիներս»,- գրել է Հարությունյանը։