|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հիմնադրած ներդրումային Tracinda կորպորացիան, ըստ նրա կտակի, կվաճառի հոլդինգային ընկերությունում՝ MGM Resorts International-ում, նրա ունեցած 16,2 տոկոս մասնաբաժինը, որը 1 միլիարդ 750 միլիոն դոլար է գնահատվում. տեղեկացնում է Yerkirmedia-ն:
Քըրքորյանն, ի դեպ, նաեւ MGM Resorts-ի հիմնադիրն է եւ եղել է ընկերության ամենամեծ բաժնետերը:
Միլիարդատերն իր հարստությունը հիմնել էր հյուրանոցների եւ խաղատների կառուցմամբ, մինչդեռ MGM Resorts International-ը Լաս Վեգաս Սթրիփի խաղատների ամենամեծ օպերատորն է:
Քըրք Քըրքորյանի կտակի համաձայն՝ նրա ոչ հրապարակային հուղարկավորությունը տեղի կունենա Լոս Անջելեսում: