կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-13 13:57
Հասարակություն

Մեր ներքին ազգային անվտանգությունը ծակ է. Արման Բոշյան

Մեր ներքին ազգային անվտանգությունը ծակ է. Արման Բոշյան

«Համահայկական ծնողական կոմիտե»-ի հիմնադիր անդամ Արման Բոշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Գերմանիայի դեսպանատան`հայաստանյան մի շարք ՀԿ-ներին ֆինասավորելուն:

Նշենք, որ այդ ֆինանսավորումը ուղված է միասեռականներին աջակցելուն: Բոշյանը նշեց, որ Գերմանիայի դեսպանատունն իրականում ունի նման իրավունք` Հայաստանում միասեռականների համար գումաներ տրամադրել. «Հայաստանում ոչ միայն թույլատրվում է, այլ որևէ օրենք չկա, որն արգելի դեսպանատանը գումար տրամադրել միասեռականների համար, ավելին` նույն բանը կարող է անել Ադրբեջանը կամ Թուրքիան, այսինքն` որևէ օրենք, որը վերահսկի արտաքին գումարները, որոնք առաջին հայացքից երկրի համար են, բայց իրականում ազգային անվտանգության դեմ են, չկա»: Բոշյանի բնորոշմամբ` եթե մենք նման օրենք ընդունենք, արևմուտքից գրանտներ ստանալու խնդիրներ կունենանք: «Բանն այն է , որ Գերմանիան մահանալու վրա է: Այս ամենը իրենց երկրում խրախուսել է ԱՄՆ-ն: Այդ երկիրն այնքան լավ է աշխատել, որ գերմանացիները ուզում են փորձարկումներ անել Հայաստան վրա»,- ասաց Բոշյանը: Վերջինիս դիտարկմամբ` LGBT news կայքը ֆինանսավորվում է ոչ միայն Գերմանիայի կողմից, այլև`Նորվեգիայի և ԱՄՆ-ի: Նշենք, որ այս կայքը միասեռականների վերաբերյալ նորությունների կայք է: Բոշյանն ասաց նաև, որ այս գումարների տրամադրման հիմնական նպատակը Հայաստանում այլասերվածության տարածումն է և հայաթափության խթանումը: «Մեր ազգային անվտանգությունը միայն բանակով չի սահմանափակվում: Մեր ներքին ազգային անվտանգությունը ծակ է» ,- եզրափակեց Բոշյանը: