|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի անվտանգությունը համարում է Իրանի Իսլամական Հնարապետության և տարածաշրջանի անվտանգություն: Ինչպես գրում է mehrnews.com-ը, նա այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:
Ամիր Աբդոլլահիանն ասել է.
«Ես ուրախ եմ, որ այս այցի ընթացքում ականատես կլինենք Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության վերաբացմանը: Այս զարգացումը Իրանի և Հայաստանի միջև պատմական հարաբերությունների խորության ևս մեկ նշան է»։
Իրանցի նախարարի խոսքով՝ իրենք հստակ հայտարարել են, որ դեմ են կովկասյան տարածաշրջանում սահմանների աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը:
Նա հավելել է.«Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հակամարտությունները մտահոգություններ են ստեղծել տարածաշրջանում: Կովկասյան տարածաշրջանը զգայուն շրջան է ապրում: Մենք կարծում ենք, որ կովկասյան տարածաշրջանում երկրների տարածքային ամբողջականության հարգմանը որպես սկզբունք պետք է լուրջ ուշադրություն դարձվի: Մենք ուրախ ենք, որ Թեհրանի և Երևանի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են և առաջընթաց են ապրում: Հայաստանի անվտանգությունը համարում ենք Իրանի Իսլամական Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը։ Մենք հստակ հայտարարել ենք մեր անհանգստությունը տարածաշրջանում օտար ուժերի ներկայության պատճառ հանդիսացող ցանկացած գործողության վերաբերյալ»։