Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ քառօրյայում քննարկվում էր ճանապարհային վարկի մասին համաձայնագիրը, որը նպատակ ունի թոթափել Երևանի ճանապարհային ծանրաբեռնվածությունը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ելույթում քննադատեց համաձայնագիրը` ասելով, որ վարկերը արդյունավետ չեն օգտագործվում: Ըստ նրա` թեև այդ վարկը ճիշտ բանի համար է վերցվում, բայց այն կատարյալ չէ, քանի որ չի ներկայացվում, թե թվային արտահայտությամբ ինչ արդյունավետություն է ունենալու:
Պատգամավորն օրինակ բերեց Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը` ասելով, որ այն 100 տոկոսով սխալ ռազմավարությամբ է իրականացվում: Հրանտ Բագրատյանի խոսքով՝ սկզբում ասացին, թե Հյուսիս-հարավը 500 միլիոն դոլարով է կառուցվելու, հետո` դարձավ մեկ միլիարդ, հետո` էլի ավելացավ, և հիմա այդ ծրագրի համար ծախսվում են անհանդուժելի գումարներ:
«Ես այս ամառ մեքենայով շրջել եմ Արևմտյան Հայաստանում: Արդահանից սկսվում է ճանապարհ` երկու հատ մի կողմի, երկու հատ հակառակ կողմի, թունել էլ կա, անպայման երկու ծակ ունի, ու այդ ճանապարհով մեքենաները արագ` վըզը-վըզը, գնում են»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ 25 տարի է` հայերը Մեղրու թունելն են կառուցում:
Ըստ պատգամավորի՝ իր վարչապետության տարիներին Հայաստանը մի քանի անգամ ավելի քիչ վարկ է վերցրել, քան այս վերջին տարիներին: Եվ այդ վարկերը հիմնականում անարդյունավետ են ծախսվում: «Կարո՞ղ եմ հանրապետության նախագահին ու վարչապետին հարցնել` այս ի՞նչ եք անում, վերջապես: Վարկերի մեծ մասը պարզապես գրպանվում է, մենք ինչո՞ւ պետք է հավատանք այս վարկային համաձայնագրերին»,- ասաց նա: