Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԺԱՍՄԵՆ ԱՍՐՅԱՆ (ՍԱԹԵՆԻԿ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ), «Հասան-Ջալալյաններ» տոհմական հիմնադրամի նախագահ, Գանձասարի տեր Երեմիա Հասան-Ջալալյանի թոռ եւ Սարգիս (Սարգիսջան) բեկի որդի Իսաջան բեկի ծոռնուհի :
Պարզվում է, յուրաքանչյուր ոք կարող է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն ներկայացնել եւ հավակնություն ունենալ ստանալու գիտությունների թեկնածուի կոչում, եթե նա քիչ թե շատ տառաճանաչ է, կարող է արտագրել տարբեր գիտնականների աշխատանքները` ներկայանալով դրանց հեղինակ, օրենքը խախտելով ու անտեսելով դատարանների վճռիները` շորթել ազգանուն, գրել սուտ եւ հորինված տվյալներով գիրք, ճանաչված լինել որպես գրագող ու կեղծարարՙ տարբեր հեղինակների գիտական աշխատանքների արտագրությունը որպես իր ատենախոսություն ներկայացնելու խաբեության պատճառով, քաղաքագետ դառնալու անհաջող փորձից հետո էլ պատմաբան դառնալու փորձերով շուրջ տասը տարի շարունակաբար ատենախոսություն հանձնել ու մշտապես նույն պատճառով մերժում ստանալ ու . . . ամեն անգամ, ատենախոսության վերաբերյալ հայտարարված կարծիքները շտկելու վարժանք ձեռք բերել` այն դարձնելով հաջորդականություն ապահովող «օրինաչափություն»:
Ահա, այսպիսին է մեր ճարպիկ հերոսը` Ստեփան Ջալալյանը, որը խաբեությամբ եւ օրենքը ոտնահարելով գրվում է Հասան-Ջալալյան, որ շուրջ 10 տարի շարունակ թեկնածուական <ատենախոսություն> տանել-բերելու ճանապարհին է:
Ստիպված, ճանաչված գիտնականներ ու այլ փորձառու մասնագետներ, վաղուց եւ շարունակաբար խոսել, իրենց կարծիքն են ներկայացրել տարբեր պարբերականներում եւ հնչեցրել են ահազանգ` պատմագիտության համար անընդունելի ու վտանգավոր նման մեկի որեւէ կերպ գիտության աշխարհ խցկվելու անընդունելի լինելու մասին` նկատի ունենալով, որ գիտությունը մարդկային ճանաչողության ձեւ է, որն իր որոշակի մեթոդներով ուղղված է աշխարհի մասին օբյեկտիվ, համակարգված եւ հիմնավոր գիտելիքների մշակմանը:
Իսկ փորձառու գրագող-կեղծարարը դատարանների վճիռները թաքցնելով, խաբեությամբ իր ազգանվան կողքին կցելով «Հասան»-ը, դրանից հետո էլ ջանք չի խնայում իր «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գրքով ներկայանալի դառնալ ու կիսատ-պռատ տեղեկությունները սազեցնելով հանդես գալ այդ նշանավոր տոհմի անունից:
Սակայն, քանի որ ինձ ու իմ տոհմի համար պատվաբեր չէ նրան եւ նրա նմաններին «Հասան-Ջալալյան» անվանելը, կներկայացնեմ իր իսկական` ծնված օրից մինչեւ 2010 թ. ապրիլի 6-ը կրած ազգանվամբ, որն իր նախապապ Ջալալի անունով է` Ջալալյան:
Իր գրագողություններով, ՀՀ օրենքին չենթարկվելով ու դատա-իրավական մարմինների որոշումներն ու վճիռները չկատարելով, կեղծ արարքներով ու խաբեությամբ չարաշահելով մարդկանց վստահությունը, Ստեփան Ջալալյան հայտնի կերպարն ըստ իր հրապարակած տվյալների, ամենեւին էլ պատմաբան չէ: Նա ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետը, փորձել է գիտական ատենախոսություն պաշտպանել քաղաքագիտության գծով, սակայն նրա գրագողությունները բացահայտվել են, եւ նրան թույլ չեն տվել ատենախոսություն պաշտպանել քաղաքագիտությունից:
Դրանից հետո, նա փորձեր է անում մտնել պատմագիտության բնագավառ, սակայն այստեղ եւս, ակնհայտ ու ցցուն է նրա հայտնի գրագող լինելը:
Մենք բոլորս գիտենք, որ գիտությունը պետք է լինի սրբություն` սրբավայր, որտեղ չպետք է տեղ ունենա վերը թվարկած հատկանիշներով ու գործունեությամբ օժտված, հատկապես` հայ պատմագիտության համար վտանգավոր ինքնասիրահարված կեղծարարը:
2017 թ. «Իրատես» թերթում տպագրվեց (թիվ 64, 29. 09 - 2. 10. 2017 թ. եւ թիվ 65, 3-5, 10. 2017 թ.) մերՙ «Ինքնակոչը արատավորում է փառավոր տոհմի պատիվը եւ պատմագրությունը» ծավալուն հոդվածը, որտեղ ներկայացրել եմ Ստեփան Ջալալյանի անունով հրապարակված «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գրքի միայն երկու գլուխներում (Գլուխ XV - «Հասան-Ջալալյանները XVIII դարի վերջից մինչեւ մեր օրերը», Գլուխ XVI - «Հասան-Ջալալյանների Դրմբոնի ճյուղը») տպագրված ստահոդ, իրականության մեջ գոյություն չունեցած, անհնար դեպքերի ու հորինված նկարագրությունների, իր պապի պապ
Սիրականի միջոցով իրեն Հասան-Ջալալյաններից սերված լինելը հաստատելու հիվանդագին մոլուցքի, ծաղր ու ծանակ առաջացնող փաստերի անհամապատասխանելիության մասին, որոնց հետեւանքով ստեղծված խառնաշփոթություններն ու անկապություններն առաջացրել են պատմության խեղաթյուրում: Սակայն բազմաքանակ են Ստեփան Ջալալյանի <գաղափարի>, գիտակցական մակարդակի եւ ձեռնածուական մտքի հայտնագործությունները:
Գիտենք, որ պատմագրությունն իր մեջ ներառում է որոշակի թեմայի եւ ժամանակաշրջանի վերաբերող պատմագիտական հետազոտություններ: Իսկ պատմականության սկզբունքի կարեւորագույն առանձնահատկությունը պատմական օրինաչափության ընդունումն է: Այդ գրքի մեջ չկա ոչ միայն պատմական, այլ ընդհանրապես` որեւէ օրինաչափություն:
Հասան-Ջալալյան տոհմի նկատմամբ դրսեւորած այս մոտեցումը գիտականորեն մնում են դատարկ` առանց որեւէ հայտնագործության, ասելիքի եւ գաղափարի: Այդտեղ կա միայն մի գաղափար ու մի նպատակ` առանց որեւէ բարոյական եւ իրավական արժեք հաշվի առնելու, կանգ չառնել ոչ մի տեսակ ամոթի առաջ` միայն թե <հեղինակը> կարողանա հաստատել, որ իբրեւ սերված է Հասան-Ջալալյան տոհմից: Եվ, եթե կա գեթ մեկը, որը նրան աջակցում է, ուրեմն, պետք է կանգ առնել նաեւ այդ մեկի վրա, որովհետեւ չի կարող նմանի աջակիցը կեղծարար չլինել:
Եվ, այսօր, քան երբեւէ, հայ պատմագիտությունը պետք է զգոն լինի, մանավանդ, երբ վերջին տարիներին հայ պատմագրությունը, ես կասեի` անկում է ապրում, որի պատճառը պատմության կեղծարարների, անձնական շահերին հետամուտ պատեհապաշտների մուտքն է պատմագիտության ասպարեզ:
Թե խաբեության, կեղծիքի, օրենքի ոտնահարման ինչպիսի միջոցներով է Ստեփան Ջալալյանը ձեռք գցել եւ հանդես գալիս «Հասան- Ջալալյան» ազգանունով, հիշեցման կարգով կներկայացնեմ ստորեւ:
Եվ, այսպես. Պարզվում է, այսօրվա մեր «հերոսը», իր իսկ «հայտնաբերած գիտական տվյալների» համաձայն, Հասան-Ջալալյան տոհմի պատմությանը ծանոթացել է ուսանող եղած ժամանակ` 2001 թվականին, առաջին անգամ կարդալով Գանձասարի նշանավոր կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի մասին:
Եվ, «հերոս» Ստեփան Ջալալյանը ձեռնամուխ է լինում իր «Ջալալյան» տարածված ազգանվանը մի կերպ կպցնել «Հասան»-ը եւ հռչակվել Հասան-Ջալալյան արքայական-իշխանական տոհմից սերված` նսեմացնելով այդ փառավոր տոհմի արժանապատվությունը:
Նա, 2006 թվականին, դեռեւս գաղափար անգամ չունենալով Հասան-Ջալալյանների թագավորական-իշխանական ծագման վերաբերյալ, դիմելով դատարան, իր դիմումի մեջ նշել է. «...Տոհմը Ղարաբաղի մելիքներից են...»: Եվ խնդրել է հաստատել իրավաբանական փաստն այն մասին, որ Հասան-Ջալալյանները հանդիսանում են իր նախնիները»:
Համապատասխան Հայաստանի ազգային արխիվում գոյություն ունեցող տվյալների, Հասան-Ջալալյաններին վերաբերվող նյութերը պահպանվել են մինչեւ 1800 թվականը` մինչեւ Վանք (Գանձասար) գյուղի Ջալալ Հասան-Ջալալյանը: Եվ ահա, հենց այստեղից էլ սկսվում է որսը: Առանց վարանելու, Ստեփան Ջալալյանն իր նախապապ Սիրականի հոր տարիքն իբրեւ «համապատասխանեցնում» է Վանքի Ջալալ Հասան-Ջալալյանի տարիքին եւ ներկայացնում դատարան, որպես <վկայություն>: Սակայն, կեղծարարությունն այնքան ակնհայտ էր, որ դատարանը մերժում է այդ վկայությունը:
Քանի որ «Դատարան ներկայացված փաստաթղթերում Բացակայում է Ստեփան Ջալալյանի Ղարաբաղի «Հասան-Ջալալյան» ազգանվամբ Մելիքների տոհմից լինելու հանգամանքը հաստատող որեւէ փաստ, Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքի առաջին ատյանի դատարանը օրենքի համապատասխան, 2006 թ. օգոստոսի 3-ի վճռով մերժում է հայցը:
Ինքնակոչը նույնաբովանդակ հայցադիմում է ներկայացնում նաեւ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան եւ, քանի որ, ըստ ուսումնասիրությունների, այս անգամ եւս չի ապացուցվում, որ «Հասան-Ջալալյանները հանդիսանում են նրա նախնիները», Վերաքննիչ դատարանը նույնպես մերժում է հայցը (2006 թ. նոյեմբերի 17-ի վճիռ):
Եվ, այսքանից հետո, գրագողության ու կեղծարարության մասնագետ, հեքիաթասաց
Ստեփան Ջալալյանը շրջանցելով ՀՀ Արդարադատության նախարարության պահանջներն ու ոտնահարելով օրենքը, չիրազեկելով ազգանվան փոփոխության վերաբերյալ դատարանների վճիռների մասին, դիմում է Քաղաքացիական կացության ակտերի (ՔԿԱԳ) գրանցման մարմին ու «ինչ-ինչ պայմաններով» կորզում «Հասան-Ջալալյան» ազգանունը:
Նա օգտագործելով իր յուրօրինակ հակումները, փոխված ազգանունը կորզելուց հետո էլ ձեռնարկում է «Ջալալ» փնտրել ոչ թե Դրմբոնում, այլ Հասան-Ջալալյանների նստավայր եւ օջախ Վանք գյուղում: Նա Վանք գյուղի տոհմական գերեզմանատանը իբրեւ գտնում է Ջալալ բեկ Հասան-Ջալալյանի կնոջ` Աքերնանի շիրմաքարը, որի վրայի արձանագրությունը ծառայեցնում է դրմբոնցի Սիրեկանին վանքեցի Ջալալ բեկի ու Աքերնանի որդին դարձնելու, «նախապապ ու նախատատ սազեցնելու» ձեռնածություններին:
Նա գրում է, որ իր պապի պապ Սիրականը ծնվել է 1814 թ. (էջ 560), իսկ Աքերնանն էլ ծնվել է 1831 թվականին:
Եվ ի՞նչ է ստացվում, որ` «մայր» Աքերնանը 17 տարով փոքր է «որդի» Սիրականից:
Գրքի հեղինակը զարմանք ու ծիծաղ առաջացնող վկայություն է առաջ քաշում` հաստատելու համար, որ իր նախապապ Ջալալը Երեմիա քահանայի որդին է: Նա վկայաբերում է դրմբոնցի 92 եւ 96-ամյա ծերունիների, ովքեր, իբր թե 2006 թ. Օգոստոսին «միահամուռ պնդել են», որ իբրեւ մի քանի գյուղ հեռավորության վրա գտնվող Վանք գյուղի մոտավորապես 2 դարից ավելի ժամանակ առաջ ապրած Ջալալ բեկ Հասան-Ջալալյանը 1800-ականներին ունեցել է 11 որդի եւ 3 դուստր ու այդ ծերունիներն իբրեւ հերթականությամբ «թվարկել են» նունիսկ բոլորի անունները` այն դեպքում, երբ այդ ժամանակ ծնված չեն եղել այդ նույն ծերունիների նույնիսկ պապերը:
Ըստ գրքի, Երեմիա քահանայի որդի Ջալալն իբրեւ իր 4 որդիներին ամուսանացնելով, նրանց կացարանների հարցերը լուծելու նպատակով, 1890 թվականին մի քանի ընտանիքների հետ ուղարկել է Դրմբոն (էջ 549): Երբ պարզում ենք, թե քանի տարեկան էին այդ նոր ամուսնացած, Դրմբոնը նվեր ստացած 4 որդիներ-«բեկերը», ակնհայտ է դառնում, որ գործ ունենք պատմագրությունը, մասնագետներին, տոհմին ու հասարակությանը ծաղրի ենթարկողի հետ:
Սիրական` 76 տարեկան, ծնվ. 1814 թ.(էջ 560):
Բաղդասար` 4 տարեկան, ծնվ. 1886 թ. (էջ 549-550):
Գրիգոր` 9 տարեկան, ծնվ. 1881 թ. (էջ 551-552):
Նիկոլայ` կա միայն մահվան թվականը` 1918 (էջ 552):
Հարց է առաջանում. ուրեմն, Հասան-Ջալալյան բեկերն իրենց 8 եւ 4 տարեկան մանուկ երեխաներին ամուսնացրել են, հանել պապենական օջախից, առանց հոր ու մոր խնամքի ուղարկել գոյություն չունեցող Դրմբոն գյուղ: Եվ սա այն դեպքում, երբ Երեմիա քահանան ապրում էր երկհարկանի տան մեջ (այդ տունն այժմ էլ կա, որը վերակառուցել է որդին` Սարգիսջան բեկը, պատկանել է որդի Իսաջան բեկին ու նրա եղբայրներին):
Ըստ ինքնակոչ «Հասանի» գրքի, Հասան-Ջալալյաններն իրենց զավակներին թողնելով առանց կրթության, տավարածների հետ ուղարկել են Դրմբոն, երբ նրանց ընտանիքներում բոլորը կրթություն էին ստանում, խոսում էին ոչ միայն մայրենի հայերենով, այլեւ հիանալի տիրապետում էին ռուսերենին:
Գրքի մեջ անասելի են պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցվոր հորջորջվողի «հայտնագործությունները»:
Դրմբոն տեղափոխված եղբայրներից 9 տարեկան Գրիգորը, որը ծնվել է 1881 թ. եւ վախճանվել 1910 թ. (էջ 552), ունեցել է որդի` Ջալալ անունով` ծնված 1913 թ. (էջ 552): Այսինքն` Ջալալ որդին ծնվել է հայր Գրիգորի մահից 3 տարի հետո:
Ստեփան Ջալալյանը գալով Վանք գյուղ, հարց ու փորձ անելով տեղեկանում է Տեր Երեմիայի որդի Սարգիսջան բեկի, նրա զավակների մասին, սակայն, գրքի մեջ նշում է միայն երեք որդիներին` Իսաջան բեկ, Արտաշ բեկ, Տիգրան բեկ, եւ չի տալիս դուստրերից որեւէ մեկի անունը:
Եսայի բեկի ժառանգներն են` Սուրենը, Օվսաննան, Սաթենիկը, Սերյոժան, Վիլհեմը, Հասմիկը, Եպրաքսիան: Իսկ Հակոբջանը փոքր տարքում եկել է մոր հետ, ով դարձավ բեկի երկրորդ կինը` առաջինի մահից հետո: Մինչդեռ, գրքի հեղինակը Եսայի բեկի զավակներից ակնհայտ դիտավորությամբ չի նշել Սաթենիկին եւ Օվսաննային:
Եվ կասկածի ենթակա չէ, որ այդ գիրքը գրվել է կեղծիք ու խառնաշփոթություն ստեղծելու միջոցով ինքնահաստատվելու նպատակով:
Հերթական զավեշտներից է, որ մահվան ու ծննդի տարեթվեր սազեցնող հեղինակը 532-րդ էջում Սարգիսջան բեկի որդիներ Իսաջան բեկին, Տիգրան բեկին եւ Արտաշ բեկին եղբայրներ ներկայացնելուց հետո, 533-րդ էջում Տիգրան բեկին դարձնում է Իսաջան բեկի որդին:
Գրքի մեջ ուշադրություն է գրավում այն, որ Դրմբոն տեղափոխված տավարածների առաջնորդ իր նախապապ Սիրականին երեւելի պատկերելու մոլուցքով տարված, Ջալալյան Ստեփանի սնափառ երեւակայության արդյունքում, Սիրականին միայն ինքը` գրքի հեղինակն է «բեկ» անվանում` կասկածելի դարձնելով նույնիսկ նրա մահվան ակտի տվյալները, որի մասին միայն հայտնում է, չներկայացնելով ամբողջական գրությունը:
Ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ Ջալալյան Ստեփանի` որպես «վկայություն» բերած մակագրությունների մեջ, Սիրականի հայր Ջալալի որեւէ մեկ «որդու» տապանաքարի վրա հայր Ջալալը չի նշված ու չի ճանաչված որպես «բեկ»:
Ինչպես հեղինակ-թոռան թոռն է գրում, Սիրականից մնացել է միայն մեկ վնասված լուսանկար, որտեղ Բաքու գնացած ժամանակ, որդին հագուստ է առել ու հագցրել «բեկ» եւ «տանուտեր» հորը, որպեսզի վերջինս նկարվի (էջ 560):
Վերը նշվեց, որ Բաղդասարը ծնվել է 1886 թ.: Քանի որ Դրմբոն է տեղափոխվել 1890 թ. (էջ 549), ապա եղել է 4 տարեկան: Նա մահացել է 1920 թվականին (էջ 549-550):
Եվ, ի՞նչ է պարզվում.
- «Բեկի» կինը` Սոֆյան ծնվել է 1875 թ.» (էջ 550) եւ Բաղդասարից մեծ է 11 տարով:
- «Բաղդասար բեկի որդի Սերգեյը ծնվել է 1882 թ.» (էջ 550), երբ հայրը` Բաղդասարը դեռ ծնված չէր եւ հորից մեծ է 4 տարով:
- «Բաղդասար բեկի մյուս որդին` Լեւոնը ծնվել է 1896 թ.» (էջ 550), երբ հայրը` Բաղդասարը 10 տարեկան էր:
- «Բաղդասար բեկի երրորդ որդին` Նիկոլայը ծնվել է 1907 թ.» (էջ 550), երբ հայրը`
Բաղդասարը 21 տարեկան էր:
- «Բաղդասար բեկի չորրորդ որդին` Թալիշը ծնվել է 1894 թ.» (էջ 550), երբ հայրը` Բաղդասարը 8 տարեկան էր:
Սույն հեղինակի ձեռամբ սուտը մուտք է գործում նաեւ Լեռնային Ղարաբաղի 1920-ականների քաղաքականություն : Անհասկանալի է մնում, թե ինչպես էր Սիրականի որդի Միսակը դարձել Ադրբեջանի Միրբաշիրի շրջանի ոստիկանապետը (էջ 554), երբ Ադրբեջանի խորհրդայնացումն ընդամենը մի քանի ամիս առաջ էր տեղի ունեցել, իսկ Լեռնային Ղարաբաղում դեռեւս խորհրդային կարգեր hաստատված չէին եւ դեռ Ադրբեջանի կազմում չէր: Ըստ գրքի (էջ 554), նա մահացել է 1921 թ. նոյեմբերին, Ստեփանակերտում, որը նույնպես չի համապատասխանում պատմական իրականությանը, քանի որ Ստեփանակերտը (նախկին Վարարակն) իր անունը ստացել է Միսակի մահից երկու տարի անց, 1923 թվականին:
Սնապարծ ինքնակոչը ձեռք չի քաշում Հասան-Ջալալյանների գերեզմաններն ու հիշատակները պղծելուց: Աչքակապության վարպետը զարմանալի համարձակությամբ, Շուշի քաղաքի հյուսիսային գերեզմանատանը հանգչող Հասան-Ջալալյան տոհմի ներկայացուցչի տապանաքարը եւ արձանագրությունը վերագրում է Տեր Երեմիայի որդի Սարգիսջան բեկին ու գրում (էջ 532), որ նա մահացել է 1876 թվականին, 55 տարեկան հասակում: Ինքնակոչ <Հասանը» անգամ հաշվի չի առնում, որ բեկն ունի ժառանգներ, որոնց մոտ կարող են լինել վկայություններ, ընտանեկան արխիվային նյութեր:
Եվ ահա, ես ներկայացնում եմ մեծ պապիս` Եսայի բեկի ձեռքով գրված տվյալը հոր` Սարգիսջան բեկի մահվան վերաբերյալ. «Վախճանուեցավ հայր իմ Սարգիս բեկ 1809 ամի ... 25-ին է ամայ. 57»: Այստեղ ամսանունը դժվար ընթեռնելի է:
Ահա թե ով եւ ինչպես է հավակնում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի` դրանով արժեզրկելով հենց այդ գիտական աստիճանը:
Ինքնակոչ «Հասանի» ներկայացրած յուրաքանչյուր պատճառաբանություն ինքնին հաստատում է, որ ինքը որեւէ կապ չունի Հասան-Ջալալյան տոհմի հետ:
Ներկա դեպքում` այդ հակապատմական, հակագիտական «գիրք-պատմությունը» եւ նրա մեջ «տեղավորված» ատենախոսությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ամոթ ու խայտառակություն` թեԲ Հասան-Ջալալյան նշանավոր տոհմի անցած փառավոր ուղու, թեԲ պատմագիտության համար:
Ստեփան Ջալալյանի գիրքը եւ ատենախոսությունը պետք է գնահատել որպես գռեհիկ սոցիոլոգիզմ, որտեղ նա անտեսում է փաստերն ու ցուցաբերում կամայական մոտեցում:
Եվ, ամաչելու փոխարեն, զարմանալի համառությամբ Ստեփան Ջալալյանն ամեն տեղ ներկայացնում, գովազդում է իր հեղինակած «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» հակապատմական, հակագիտական գիրքը, որտեղ «տեղավորել է» նաեւ գիտական աստիճանի հայցման ատենախոսությունը, որը հերթական անգամ մերժվել է, սակայն նա շարունակում է համառել` հավանաբար, այս անգամ էլ նպատակ ունենալով պաշտպանության հասնել իր այդ համառությամբ հոգնեցնելով ու զզվեցնելով թեԲ ղեկավարին, թեԲ ընդդիմախոսներին, թեԲ ատենախոսությունը մերժող գիտական կառույցներին:
Այո, նա ունի մշակված քայլեր եւ անկասկած է, որ բոլորին հոգնեցնելու ու զզվեցնելու ճանապարհով է ցանկանում ձեռք բերել գիտական աստիճան:
Ի վերջո հարց է առաջանում. ո՞րն է այն գիտական հայտնագործությունը, որը ներկայացված է «Հասան-Ջալալյան իշխանական տոհմի դերը Հայոց պատմության մեջ XIII-XVI դարերում» վերնագրիրը կրող ատենախոսության մեջ:
Պարզվում է, որ այդ հայտնագործությունը նմանը չունեցող է. դա հենց ինքը` ինքնակոչ <Հասանը>` Ստեփան Ջալալյանն է, որը մեծ հայտնագործություն է դարձել գիտական աշխարհի համար, չափազանց ցայտուն օրինակ ապագա սերունդների համար` արտագրելով ճանաչված գիտնական պատմաբանների աշխատությունները եւ իրականության աղավաղումերով ու հորինվածքներով ներկայանալ գիտական թեզի պաշտպանության:
Սերունդներիՙ քանի որ պատմագիտությունը նպաստում է աշխարհայացքի ձեւավորմանը եւ խոշոր դեր ունի գաղափարական դաստիարակման գործում:
Նկար 1. ԺԱՍՄԵՆ ԱՍՐՅԱՆ (ՍԱԹԵՆԻԿ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ)
Նկար 2. Եսայի (Իսաջյան) Բեկ Հասան-Ջալալյանի զավակները` Սուրենը եւ Սաթենիկը (իմ տատիկը` Մեծ մամաս)
Աղբյուրը՝ Azg.am