|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր Թուրքիայում հայկական որբանոցի ոչնչացման դեմ պայքարի 37-րդ օրն է:
Խորհրդարանական ընտրություններից առաջ «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված` ազգությամբ հայ Մարգար Եսայանը հայտնել էր, թե իբր իշխանությունները խոստացել են այն վերադարձնել Գեդիքփաշայի հայկական եկեղեցու հիմնադրամին, սակայն անցել է ավելի քան 3 շաբաթ, սակայն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել:
Ավելի վաղ Թուրքիայում «Նոր Զարթօնք» հայկական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել՝ Եսայանին մեղադրելով խորհրդարանական ընտրություններում հայկական որբանոցը որպես քարոզչամիջոց օգտագործելու համար:
Սակայն «Փարոս» ամսագրի հետ զրույցում Եսայանն ասել էր, թե հայկական որբանոցի սեփականությունը վերադարձվել է հայկական կողմին, ինչը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել որբանոցի ոչնչացման դեմ պայքար մղող անձանց շրջանում: