Թուրքիայում խոստացել են հայկական որբանոցի սեփականությունը վերադարձնել
«Քամփ Արմեն»-ի ֆեյսբուքյան էջը գրում է. «Խոստացել են մյուս շաբաթ հայկական հիմնադրամին վերադարձնել ճամբարի սեփականությունը: Շարունակելու ենք պայքարը` մինչև վերադարձվելը»:
Հիշեցնենք, որ այսօր հայկական որբանոցի ոչնչացման դեմ պայքարի 18-րդ օրն է: Պայքարի մասնակիցները 18 օր է` գիշերում են որբանոցում և շարունակում նոր շունչ հաղորդել լքված որբանոցին:
Ի դեպ, երեկ Թուրքիայում հայկական որբանոցը հայկական կողմին վերադարձնելու համար մեծ ցույց էր տեղի ունեցել: