|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մայիսի 30-ին Թուրքիայի «Karşı Lig» ֆուտբոլային խումբը դաշտ դուրս կգա Թուզլայի հայկական որբանոցը հայերին վերադարձնելու պահանջով:
Demokrathaber-ը տեղեկացնում է, որ խաղը կանցկացվի հայկական ճամբար-որբանոցի հարակից ֆուտբոլային դաշտում:
Ֆուտբոլային խաղի մասին տարածված հայտարարության մեջ նշված է. «Թող չքանդվի «Արմեն» ճամբարը, այն հայ ժողովրդին թող վերադարձվի: Մենք լինելու ենք այնտեղ, ուր Հրանտ Դինքն է ֆուտբոլ խաղացել»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայում Հայկական որբանոցի սեփականությունը հայերին վերադարձնելու մասին էին հայտնել, սակայն որբանոցի ոչնչացման դեմ պայքարի մասնակիցները որոշել են շարունակել պայքարը մինչև գործընթացի ավարտը: