Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում Մարդու իրավունքների միությունը Թուզլայի հայկական որբանոցը հայկական կողմին վերադարձնելու պահանջով նամակով դիմել է Եվրահանձնաժողովին ու Եվրախորհրդարանի. տեղեկացնում է Habereler-ը:
Միությունն այդ մասին մամուլի ասուլիս է հրավիրել և մանրամասներ ներկայացրել ԵՀ-ին և ԵԽ-ին հղած նամակի մասին: Միության անունից հայտարարությամբ հանդես եկած` ՄԻԵԴ-ի կենտրոնական խորհրդի անդամ, փաստաբան Էրեն Քեսքինը հայտնել է, որ Թուրքիան ոտնահարում է Եվրամիության չափանիշները, որին ցանկանում է անդամակցել:
«Թուրքիայում ազգային փոքրամասնություններից խլված անշարժ գույքերից ընդամենը 10 տոկոսն է վերադարձվել: Ազգային փոքրամասնություններին պատկանող սեփականությունները վերադարձնելը մարդու իրավունքների օրենք է: Իրավունքների ոտնահարումներից մեկն է նաև Թուզլայի հայկական որբանոցը, որը 55 օր է՝ պատմության էջեր անցնելու արժանի պայքար է մղում: Առաջին անգամ է, որ հասարակությունն անցել է գործի ոչ մուսուլման հասարակությանը պատկանող բռնագրավված սեփականության համար»,- նշվել է զեկույցում:
Քեսքինն իր զեկույցում տեղեկացրել է նամակի բովանդակության մասին՝ նշելով, որ սեփականությունը հայկական կողմին չվերադարձնելը մարդու իրավունքների ոտնահարում է: «Մենք նամակում ներկայացրել ենք, որ Թուրքիան քայլեր չի կատարում ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար: Թուրքիան բացահայտորեն կատարում է ռասսայական խտրականություն: Լոզանի պայմանագրի համաձայն՝ Թուրքիան պարտավորված է ապահովել ազգային փոքրամասնություններին պատկանող եկեղեցիների, գերեզմանատների ու կրոնական այլ կառույցների անվտանգությունը»,- ասել է նա:
Քեսքինը նշել է նաև, որ իրենց պարտականությունն է հայկական որբանոցի սեփականությունն անհապաղ վերադարձնելու հարցը բարձրացնել միջազգային հարթակներում:
«Քեմփ Արմենը» Թուրքիայի հայկական համայնքին վերադարձնելու համար անհապաղ սկսեք գործել, վերջ տվեք բռնագրավմանը»,-ասել է նա: