կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-08 15:07
Տարածաշրջան

Տրիլիոն էլ տան, չեմ քանդի այս շենքը. թուրք բուլդոզերավարը հրաժարվել է քանդել հայկական որբանոցը

Տրիլիոն էլ տան, չեմ քանդի այս շենքը. թուրք բուլդոզերավարը հրաժարվել է քանդել հայկական որբանոցը

Թուրքիայում քրդամետ` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Կ.Պոլսից պատգամավորի թեկնածու Կարո Փայլանը, ով Թուզլայի հայկական որբանոցը ոչնչացումից փրկելու համար պայքարողներից է, հայտարարությամբ է հանդես եկել. տեղեկացնում է T24-ը:

 

«Սկզբում ինձ ասացին, որ ճամբարը քանդել են: Մտածեցի՝ ամեն ինչ ավարտվեց: Երբ եկա, քանդելու գործընթացը շարունակվում էր: Եթե կես ժամ ուշանայինք, գուցե ոչինչ չմնար: Սկսեցինք բղավել բուլդոզերավարին, ասաց. «Մի' խոչընդոտեք մեր աշխատանքին, քանդելու լիցենզիա ունենք»: Հետո պատմեցինք այստեղի պատմությունը: Ասացինք, որ գողություն է սա, որբ երեխաների աշխատանքը կա այստեղ: Ասաց. «Որբերի ստեղծած վայրում, տրիլիոն էլ տան, չեմ քանդի այս շենքը»: Ու ետ քաշվեց: Ահա այդ բուլդոզերավարի խիղճը հասարակության և պետության մոտ էլ պետք է լինի»:

 

Նշենք, որ հայկական որբանոցի ոչնչացման դեմ պայքարի 3-րդ օրն է: Քրդամետ կուսակցության և հայկական միության անդամներն ու անհատներ երկու օր է՝ գիշերում են որբանոցում: Նրանք երեկ մաքրեցին  որբանոցի տարածքն ու ներկեցին պատերը և ամեն գնով խոստանում են կատարել Հրանտ Դինքին և մյուս որբերին տված` իրենց խոստումը: 

 

Ի դեպ, որբանոցում օրակարգ են սահմանել: Օրվա տարբեր ժամերի լինում են դասախոսություններ, հետագա անելիքների մասին քննարկումներ, երգ ու պարեր: