|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր Թուրքիայի հայկական որբանոցի ոչնչացման դեմ պայքարի 28-րդ օրն է: Պայքարի մասնակիցները, սակայն, օրն սկսել են վատ անակնկալով. որբանոցի կիսաքանդ շենքը սկսել է փլուզվել: Թեեւ որբանոցի փլուզումը կանխվել էր շինարարական մեքենայի առաջին իսկ հարվածից հետո, սակայն շենքը լուրջ վնասներ էր կրել:
Որբանոցի ոչնչացման դեմ պայքարի համար բացված ֆեյսբուքյան էջում տեղեկացվում է, որ երեկ սկսել են ճաքել հյուրասենյակի եւ խոհանոցի պատերը: Պետության սկսած ոչնչացման աշխատանքն ինքնաբերաբար շարունակվում է, սակայն դեռ ոչ մի զարգացում չի եղել սեփականությունը հայկական եկեղեցու հիմնադրամին վերադարձնելու խոստումից հետո:
Տեղեկացնում են, որ որբանոցի վերականգնման համար խորհրդակցելու են ճարտարապետների և շինարարների հետ, սակայն որբանոցի ոչնչացումը կանխելու համար հարկավոր է սեփականությունը շտապ վերադարձնել:



