Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` Կ.Պոլսից պատգամավորի հայ թեկնածու Մարգար Եսայանը օրեր առաջ հայտնել էր, որ Թուզլայի հայկական որբանոցը կվերադարձվի Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին: Խոստումից երկար ժամանակ է անցել, սակայն դեռ ոչինչ չի ձեռնարկվել որբանոցը հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
Այդ կապակցությամբ հայկական «Նոր Զարթօնք» միությունը հայտարարություն է տարածել՝ Եսայանին մեղադրելով խորհրդարանական ընտրություններում հայկական որբանոցը որպես քարոզչամիջոց օգտագործելու համար:
«Փարոս» ամսագրի հետ զրույցում Եսայանը հայտնել է, թե հայկական որբանոցի սեփականությունը վերադարձվել է հայկական կողմին, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել որբանոցի ոչնչացման դեմ պայքար մղող անձանց շրջանում:
Այդ կապակցությամբ «նոր Զարթօնք» միությունը հայտարարություն է տարածել.
«Հայկական որբանոցի վերաբերյալ սուտ լուր: Մինչ հայկական որբանոցի ոչնչացման դեմ պայքարը շարունակվում է, մեզ համար անհասկանալի է ոմանց՝ հայկական որբանոցը որպես գովազդ օգտագործելու նպատակը: Հարց ենք ուղղում.
«Փարոս» ամսագիրը պետք է այս սուտ լուրը հերքի:
Մարգար Եսայանը պետք է դադարի հայկական որբանոցը որպես ընտրական քարոզչամիջոց օգտագործելը:
Մարգար Եսայանի այդ հայտարարությունները հայ ժողովրդին ոչ թե օգուտ, այլ վնաս կարող են պատճառել: Ակնկալում ենք, որ նա կդադարի նման գործունեությունը և կսկսի ջանքեր գործադրել հայ ժողովրդի համար:
Մեր ժողովրդի խղճում տեղ չունեն այս հարցերին պատասխան չտվող լրատվամիջոցն ու որբերի՝ դեռ չվերադարձված իրավունքից օգտվելու փորձ անող պատգամավորի թեկնածուն»: