Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Համաձայնության գալու շանս կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց, հետո Հայաստանի նոր կառավարությունից ստացանք հավաստիացումներ, որ իրենց կդրսևորեն միջազգային իրավունքին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն։ Նման ակնկալիքներ ունեինք, և եթե այն ժամանակ Հայաստանի նոր իշխանությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա, ապա մեր ինքնիշխանության հարկադիր վերականգնման կարիքը չէր լինի»,- Բաքվի XI գլոբալ ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց։ Օրինակ՝ պահանջել է, որ Ադրբեջանը բանակցի անջատողականների հետ։ Խաղաղ կարգավորման հիմքերի ուղղությամբ կատարվածը աշխատանքը պետք է ջնջվեր, ամեն ինչ պետք է սկսեինք զրոյից, իսկ Հայաստանը չէր պատրաստվում օկուպացված տարածքներից ոչ մի թիզ վերադարձնել։ Ավելին, Հայաստանի վարչապետի հայտնի կարգախոսը, թե «Ղարաբաղը Հայաստան է», առաջին հերթին միջազգային իրավունքի բացարձակ խախտում էր, և երկրորդ՝ չափազանց հավակնոտ մի երկրի համար, որը կարծում էր, որ կարող է հավերժ պահել մեր հողերը:
2020 թվականից հետո խաղաղության ևս հասնելու հնարավորություն կար, եթե Հայաստանը չպնդեր ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակը խաղաղության համաձայնագրում։ Նախ՝ նման հանրապետություն գոյություն չունի, այն գոյություն ունի միայն նրանց երազներում և դիցաբանության մեջ: Երկրորդ՝ մեր անհամաձայնությունը կրկին լիովին համապատասխանում էր միջազգային իրավունքին։ Միջպետական համաձայնագրում ներքաղաքական խնդիրների համար տեղ չպետք է լինի»,- ասել է Ալիևը։