Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, Ամանորն անցկացնում է ընտանիքի եւ ընկերների հետ` արտասահմանում: Նա պատասխանել է Yerkir.am-ի ամանորյա հարցերին:
-Պարո'ն Հայրապետյան, ո՞ր երկիր եք մեկնելու, եթե, իհարկե, գաղտնիք չէ:
-Մի պուճուր գաղտնիք է, որովհետեւ մի երկիր չի` մի քանի երկիր է: Մի քանի երկներում եմ տոնն անցկացնելու, ինձ իմ դրսի` Սփյուռքի ընկերներն են հրավիրել:
-Սիրո՞ւմ եք ճոխություն, մեծ գումարնե՞ր եք ծախսում այդ օրերին:
-Ճոխությունը հարաբերական է, նայած ում համար` ինչ է: Իմ ընտանիքի համար չեմ ափսոսում ոչ մի բան, եւ փորձում ենք Նոր տարին դիմավորել ոնց որ մեր սիրտն ուզում է: Հիմա մեկը շքեղն ուրիշ բան է հասկանում, մյուսի համար էլ դա կարող է առհասարակ շքեղություն չլինել: Մենք նշում ենք Ամանորն այնպես, ինչպես իմ երեխաներն են ուզում: Եթե մենք գտնվում ենք մեր երկրում, պարտադիր պետք է տվյալ երկրի տեսարժան վայրերն այցելենք, լավ բաներ ուտենք, նայենք...
-Իսկ ի՞նչ նվերներ եք մատուցում Ձեր երեխաներին, կնոջը:
-Բոլորի նվերներն արդեն պատրաստած է, ես գիտեմ, թե ով ինչ է ուզում: Օրինակ` լավ հեռախոս եմ նվիրում երեխաներիս...
-Թանկարժեք նվերնե՞ր եք մատուցում:
-Ոչ էժանագին:
-Իսկ Ձեզ ի՞նչ են նվիրում:
-Եթե ինձ մի հատ փողկապ էլ են նվիրում, ես շատ շնորհակալ եմ լինում: Իմ երեխաները ի՞նչ պետք ա ինձ նվիրեն, իրանք հլը թող սովորեն, ավարտեն, աշխատեն, հետո կնվիրեն: Խոստացել են, որ ըստ պահանջի են պահելու ինձ:
-2013թ.-ի Ձեր ցանկությունները:
-Ուզում եմ, որ էս ժողովուրդը հանդարտ ապրի, լարված չապրի: Ուզում եմ, որ էս ժողովուրդը քաղաքականությամբ չզբաղվի, ամեն մեկն իր ընտանիքով ու գործերով ապրի: Ուզում եմ, որ շատ աշխատավարձ ստանան, ու որ փողոցով քայլում են, հանգիստ անցնեն: Երկու ամիս ա քննարկում են, ով թեկնածություն կդնի, ով չի դնի, ժողովրդին պետք չի դա, էդ քաղաքականությամբ պետք ա զբաղվի ամբողջ ժողովրդի մեկ տոկոսը, մնացածը պետք ա հանգիստ ապրի:
-Դուք հանգիստ ապրողների մե՞ջ եք, երեւի:
-Չեմ կարա ասեմ, ուզում եմ, բայց չի ստացվում:
-Այսինքն` մեկ տոկոսի մեջ եք:
-Երեւի:
-Լավ, իսկ անձամբ Ձեզ համար ի՞նչ եք ցանկանում 2013թ.-ին:
-Առողջություն միայն, հաջողություն, որ անփորձանք լինի:
Զրուցեց Ագնեսա Խամոյանը