| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ավստրիայի ԿԳ նախարարության Բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար Գոթֆիդ Բաչերն այս օրերին այցելել էր Հայաստան` մասնակցելու Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին: Yerkir.am-ի հետ զրույցում Բաչերը նշեց, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթական համակարգ կա: Նա այցելել է «Թումո» և, մեղմ ասած, զարմացել: «Ես ուղղակի հիացած եմ, քանի որ իմ երկրում էլեկտրոնային կրթությունն այդքան զարգացած չէ, որքան այստեղ: Պատրաստվում եմ իմ երկիր տանել այդ փորձը»,- ասում է Բաչերը։
Կարևորելով ուսանողների փոխանակման ծրագրերը` նա նշեց, որ իրենց մոտ տարեցտարի ավելանում է հայ ուսանողների թիվը: Բաչերին, սակայն, մեկ այլ բան է հուզում` Հայաստանից ուսանողները մեկնում են այլ երկրներ` սովորելու, և այլևս չեն վերադառնում: «Մենք աշխատում ենք, որ այնպիսի պայմաններ ստեղծենք, որ հայ ուսանողները գան մեզ մոտ` սովորելու, բայց Հայաստանն էլ իր հերթին պետք է այնպես անի, որ նրանք հետ վերադառնան: Գիտեմ, որ հայ ուսանողներից շատերն ուղղակի չեն վերադառնում, ինչը Հայաստանի համար խնդիր է»,- ասաց ավստրիացի մասնագետը: