Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հովսեփ Մեսրոպյանի հաստիքը կրկնվում էր, դրա համար էլ նրան հանել ենք աշխատանքից, ոչ մի սեքս սկանդալ էլ չկա. yerkir.am-ի հետ զրույցում նշեց Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը:
Ըստ նրա` Մեսրոպյանի տարածած լուրերը, թե թատրոնում տասը տղամարդուց յոթը միասեռական են, հնարած եւ սուտ են:
«Թատրոնում առողջ տղամարդիկ են աշխատում: Բանն այն է, որ մենք սկսել ենք կրկնվող հաստիքները կրճատել` դրա փոխարեն աշխատավարձերի բարձրացում անելով: Հիմա Հովսեփ Մեսրոպյանին էլ կրճատեցինք, քանի որ նրա հաստիքը կրկնվում էր: Այս տղան նախկին տնօրենի օրոք ինչ-որ կերպ ձեւակերպվել էր թատրնում` որպես նկարիչ-բեմադրիչ, եւ անգործության էր մատնվել. ոչ մի բեմադրիչ նրա հետ չի ցանկանում աշխատել, քանի որ նրա կարողությունները շատ թույլ են: Օրենքի համաձայն` 2 ամիս առաջ նրան տեղյակ ենք պահել, նաեւ ուրիշ աշխատանք առաջարկել, իսկ նա հրաժարվել է»,- ասաց Չախմախչյանը:
Նրա հավաստմամբ` Մեսրոպյանը մասնագիտական կրթություն էլ չունի` «առեւտրի տեխնիկում» է ավարտել, ունի իր բիզնեսը` հնաոճ իրերի խանութ: «Սա էլ զբաղմունք է, ձեռքի հետ գալիս` փող է ստանում, գնում: Նա նյութապես ապահովված է, ոսկու առեւտուր է անում, էս թշվառ ժողովրդից արծաթի չյանգալ-դանակ է հավաքում էժան գներով»,- ասաց թատրոնի տնօրենը:
Նա նշում է, որ Մեսրոպյանը չի ընդունում ժողովրդական արտիստներ Վահե Շահվերդյանին, Հակոբ Ազիզյանին: Ինչ վերաբերում է Մեսրոպյանի հայտարարությանը, թե թատրոնում մեծամասնություն են կազմում համասեռամոլները, ապա, տնօրենի կարծիքով, նա չարությունից է նման բան ասել:
«Այդպիսի երեւույթներ թատրոնում բացարձակապես չեն նկատվում, իսկ դրսում ամեն մեկն իր անձնական կյանքն ունի եւ իր խնդիրն է: Չի կարելի հանրապետությունով մեկ ամբողջ կոլեկտիվի հեղինակության հետ խաղալ: Մենք ամուր կոլեկտիվ ենք, ճանաչված, մենք շատ վիրավորված ենք, որ նման անպատվություն է հրապարակվել: Դա խայտառակ բան է, սա 80 տարվա թատրոնի անվան հետ է խաղում: Ո՞նց է տակից դուրս գալու, եթե մենք որոշենք դատի տալ նրան»,- ասաց Չախմախչյանը:
Նրա ներկայացմամբ` թատրոնը 3 ժողովրդական արտիստ ունի, 4 վաստակավոր դերասան, 10 վարպետ, 50-ից ավելի ստեղծագործողներ: Թատրոնում պատահական մարդիկ չեն խաղում: 2013-ին թատրոնը 15 մլն եկամուտ է ունեցել` 100-ից ավելի ներկայացումներ ցուցադրելով, այդ թվում` 4 պրեմիերա: Չախմախչյանը, սակայն, նշում է նաեւ, որ յուրաքանչյուր թատրոնում էլ լինում են նման դեպքեր, ուղղակի պետք չէ, անձնական շահն առաջին պլան մղելով, թատրոնի պատիվն արատավորել:
«Շատ վիրավորված եմ նրանից: Ես էլ պատահական մարդ չեմ այս թատրոնում, մասնագիտական կրթություն ունեմ, Մոսկվայում եմ սովորել: Մեր երկրում, եթե պաշտոնյա ես ու տեղավորվում ես օրենքի մեջ, ուրեմն չար ես: Ի դեպ, երբ ինքը հայտարարեց, թե ինքն ամուր տղամարդ է, համասեռամոլ չէ, կիրովականցի կանայք զարմացան, երբ նրա այդ ինտերվյուն լսեցին: Տղամարդը 60 տարեկանից հետո պետք է զուսպ լինի»,- ասաց Չախմախչյանը: