|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արհեստական բանականությունը նոր անակնկալ է մատուցել համացանցի օգտատերերին։ Օգտատերերից մեկը տեղեկացրել է, որ ChatGPT-ն առաջինն է իր հետ զրույց նախաձեռնել. նեյրոնային ցանցը հետաքրքրվել է, թե ինչպես է անցել նրա առաջին ուսումնական շաբաթը։
Օգտատիրոջ հետ երկխոսության ընթացքում արհեստական բանականությունը վերջինիս հայտնել է, որ առաջինը զրույց նախաձեռնելու հատկությունը ChatGPT-ի ծրագարային թարմացման մաս է։ Մինչ այդ օգտատերը արհեստական բանականության հետ խոսել էր ուսման մասին։ ChatGPT-ն հիշել է նախորդիվ կայացած այդ երկխոսության թեման և հարցրել օգտատիրոջն առաջին ուսումնական շաբաթի ընթացքի մասին։
Մասնագետները կարծում են՝ նշված օգտատիրոջը բախտ է վիճարկվել դառնալ դեռևս չհայտարարված ֆունկցիայի A/B թեստի մասնակից։ Սակայն առավել անհանգստացնողն այն է, որ ChatGPT-ն դառնում է նախաձեռնող։ Հարցը մեկն է՝ որտե՞ղ կհասնի իր արհեստական բանականությունն իր նախաձեռնություններով և որքանով այն հետագայում վերահսկելի կլինի մասնագետների համար։