կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-01 15:35
Հասարակություն

«Եկեք` հանձնվեք». ադրբեջանցիների` հայերենով արտասանվող քարոզչական տեքստերը սահմանամերձների բնակիչներին չեն զարմացրել

«Եկեք` հանձնվեք». ադրբեջանցիների` հայերենով արտասանվող քարոզչական տեքստերը սահմանամերձների բնակիչներին չեն զարմացրել

Ըստ Aravot.am-ի` Տավուշի սահմանամերձ Այգեհովիտ, Բարեկամավան և այլ գյուղերի բնակիչների համար ադրբեջանցիները հակահայկական քարոզչություն են իրականացնում, մասնավորապես` բարձրախոսներով հայերեն լեզվով առաջարկում են հայ սահմանապահներին` անցնել Ադրբեջանի տարածք, նաև ասում են, որ չեն թողելու` հայ գյուղացիները բերքահավաք իրականացնեն:

Yerkir.am-ի հետ զրույցում Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը նշեց, որ իսկապես նման բան եղել է` մոտ մեկ շաբաթ առաջ: «Չեմ կարող ասել, թե ինչ էին նրանք խոսում բարձրախոսով, ինչ որ` «Եկեք` հանձնվեք», նման բաներ` հայերեն բառերով: Տենց աննորմալ խոսակցություններ էին անում»,- ասաց նա:

Հարցին` տարօրինակ չէ՞ ադրբեջանցիների նման վարքագիծը, Գարիկ Աբազյանը պատասխանեց. «Էնքան բան կա, որ տարօրինակ ենք համարում, բայց ադրբեջանցիներն անում են: Ի՞նչ ասեմ, խելքները հետ են տվել երևի»:

Նա նշեց, որ արդեն մեկ շաբաթ է` իրենց գյուղի սահմանին համեմատաբար հանգիստ է: