|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ հեռավոր գալակտիկայում հայտնաբերել են ժայռոտ մոլորակի նոր տեսակ, որի վրա կենսաբանական կյանք կարող է գոյություն ունենալ: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Կեպլեր-10c» և «Մեգա Երկիր» անունները ստացած մոլորակի զանգվածը 17 անգամ գերազանցում է Երկիր մոլորակինը, իսկ տրամագիծը 3 անգամ ավելի մեծ է:
Աստղագետներն իրենց զարմանքն են հայտնել այն առթիվ, որ այդքան ծանր մոլորակը կարողացել է ամբողջական մնալ` չկորցնելով իր մթնոլորտը և չվերածվելով գազային հսկայի, ինչպես, օրինակ, Յուպիտերը:
Համարվում է, որ «Կեպլեր-10c»-ն ավելի քան 2 անգամ հին է Երկրից, այն մոտ 11 միլիարդ տարեկան է: