Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եկեք մի պահ Բոլոնյան գործընթացը համեմատենք հայկական «Արարատ» կոնյակի հետ, և ինչպես կոնյակի համն են գնահատում, գնահատենք նաև այս գործընթացի ազդեցության «համը»,- առաջարկեց Երևանում մեկնարկած ԵԲԿՏ Նախարարական գագաթաժողովի (ՆԳ) և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի մասնակից` Վատիկանի կաթոլիկ կրթության միաբանության ներկայացուցիչ Ֆրեդրիխ Բեկինան: Նա նշեց, որ երբ Երևանում էր, իրեն առաջին հերթին «Արարատ» կոնյակ նվիրեցին:
«Ես նայեցի շշի արտաքին տեսքին, որի վրա գրված էր, թե կոնյակը հնեցվել է 10 տարի, սպիրտային պարունակությունը 40% է. սրանք կարևոր տվյալներ են, բայց այդ տվյալներից ավելի կարևոր է համը, և մենք էլ Բոլոնիայի գործընթացում ոչ թե միայն թվերի մասին պետք է խոսենք, պաստառներ ցույց տանք, այլ հարց տանք, թե ինչի՞ ենք հասել, ի՞նչ ենք թողել թիկունքում»,- ասաց Վատիկանի ներկայացուցիչը:
Բեկինան նշեց, որ մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ, շատերի հավաստմամբ, գործընթացին անդամ 47 երկրների նախարարների մեջ կան մարդիկ, ովքեր այլևս անտարբեր են գործընթացի նկատմամբ: Նա նշեց նաև, որ տարբեր երկրներում քննարկումների ժամանակ ուսանողները մտահոգություն են հայտնել, որ Բոլոնիայի գործընթացում առաջընթաց է գրանցվում պատասխանատուների կողմից, որն իրենք չեն զգում: «Մենք պետք է այս հարցով զբաղվենք»,- ասաց Բեկինան: