կարևոր
2479 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-26 12:30
Քաղաքական

Արամ Ա Կաթողիկոսը Նյու Յորքում Վատիկանի ներկայացուցչի հետ քննարկեց արցախահայության հետ կապված հարցեր

Արամ Ա Կաթողիկոսը Նյու Յորքում Վատիկանի ներկայացուցչի հետ քննարկեց արցախահայության հետ կապված հարցեր

Նոյեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ հանդիպում ունեցավ Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Վատիկանի ներկայացուցիչ Կապրիել Գաչիա Արքեպիսկոպոսը։

Վատիկանի ներկայացուցչի հանդիպումը Նորին Սրբության հետ տեւեց շուրջ երկու ժամ, մտերմիկ մթնոլորտում։ Քննարկումների մեջ կարեւոր տեղ գրավեցին Արցախի հարցը, ինչպես նաեւ Լիբանանի նախագահական ընտրությունը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսութեան ու Վատիկանի սերտ հարաբերութիւնները։

Հանդիպումը առիթ հանդիսացավ պարզելու Հայրապետի տեսակետները եւ Կաթողիկոսարանի կողմից կատարված աշխատանքները, միաժամանակ իմանալու Վատիկանի մոտեցումները վերոհիշյալ հարցերի շուրջ: