|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը վարչապետի` օրերս արած հայտնի հայտարարությունը, կապված «կոտրած տաշտակի» հետ, սարսափելի է համարում:
Նրա խոսքով` դա առնվազն նշանակում է, որ ով իրենց հետ չէ, իրենց թշնամին է, եւ նրան, աքացի տալով, պետք է նվաստացնել:
«Տիգրան Սարգսյանն իրեն ներկայացնում է որպես եվրոպական մտածելակերպի տեր մարդ, բայց պարզվում է` դա ընդամենը շղարշ է, որի տակ թաքնված է ստալինակերպ մի անձնավորություն, որը մեր իրականության մեջ կրկնում է հայտնի ձեւակերպումը, որ իշխող կուսակցությունը քաղաքական համակարգի առանցքն է: Դա ստալինյան սահմանադրության ձեւակերպումն է, որը վերարտադրվեց բրեժնեւյան սահմանադրությունում»,- yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը` տարակուսանք հայտնելով, թե ինչպես կարող են դրանից հետո դեմոկրատ ղեկավարները սեղմել նրա ձեռքը: