Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-09-09 13:21
Քաղաքական

ԱԺ նախագահի ասածը համեմատեց հարսին ուրիշին տալու հետ

ԱԺ նախագահի ասածը համեմատեց հարսին ուրիշին տալու հետ

ԱԺ-ում շարունակվում է Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ բացատրություն տալու նպատակով պատկան մարմիններին ԱԺ հրավիրելու հարցի քննարկումը:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, նշեց, որ թեեւ վերջինս պնդում է, որ Մաքսային միությանն անդամագրվելը բխում է ՀՀ-ի շահերից, բայց արդեն պարզ դարձավ, որ Ասոցացման համաձայնագրի հետ կապված գործընթացները ձախողվում են: «Ստացվում է` չորս տարի քննարկում էին մի պայմանագիր, որը չէր բխում մեր շահերից, եւ միայն Մոսկվայում Սերժ Սարգսյանը հասկացավ, կամ օգնեցին գլխի ընկնել, որ այդ համաձայնագիրը չի բխում ՀՀ շահերից»,- հեգնեց ՀԱԿ պատգամավորը: Նա եւս մեկ անգամ հստակեցրեց, թե «ինչ է նշանակում միանալ Մաքսային միությանը» հարցի պատասխանը չկա, վախենում է, որ հարցի պատասխանը չունի նաեւ ԱԺ նախագահը:

 

Սերժ Սարգսյանի որոշման գովերգով հանդես եկավ Արտաշես Գեղամյանը: Նա  «կամային, հեռատես եւ ճիշտ քայլ» որակեց Սերժ Սարգսյանի որոշումը:

 

Իսկ ԱԺ նախագահը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ հարցը քննարկվելու է: «Բայեւոյ գատովնոստ նորմեր ադին»,- հայտարարեց նա: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ որեւէ պաշտոնյա չի ասել, որ Ասոցացման համաձայնագիրը չի նախաստորագրվելու եւ ստորագրվելու, դրանից չենք հրաժարվում:

 

Ի պատասխան, Ալեքսանդր Արզումանյանը հեգնանքով նշեց, որ համաձայնագիրը ստորագրվում է երկկողմ համաձայնության դեպքում: «Պարո'ն Աբրահամյան, Ձեր ասածը նույնն է, թե ասեք` հարսին տվել են ուրիշին, բայց մեկ է, ես պսակվելու եմ: Այսօր հստակ է, որ երկրորդ կողմը հրաժարվում է այդ համաձայնագրից»,- նշեց նա: