Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարիներ առաջ քաղաքացիները և որոշ քաղաքական ուժեր բողոքում էին ԱՊՊԱ-ի դեմ, ցույցեր կային, ասում էին, որ ԱՊՊԱ-ի տարեկան վճարումները մեծ գումար է 400 հազար մարդու համար, որ չի կարելի պարտադրել, բայց տարիներ հետո պարզ դարձավ, որ ԱՊՊԱ-ն ոչ միայն վատը չէ, այլ շատ լավ ռեֆորմ է: Այս կերպ արձագանքեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը`պատասխանելով լրագրողների այն հարցին` արդյո՞ք կառավարությանը չեն անհանգստացնում պարտադիր կուտակային ռեֆորմի դեմ բողոքողների ցույցերը:
«Կարծում եմ, որ եթե այսօր անգամ որևէ մեկը վերացնի ԱՊՊԱ-ն, մարդիկ կբողոքեն դրա վերացման դեմ: Ես վստահ եմ, որ նույն բանը կլինի` նաև կուտակայինի հետ կապված: Կանցնի որոշ ժամանակ, մարդիկ կտեսնեն, որ իրենց անձնական հաշիվներին նստած են այն գումարները, որոնք իրենք են վճարել, գումարները, որոնք արդեն վճարել է պետությունը, կտեսնեն դրանից ստացված տոկոսները, կհասկանան ամեն ինչ»,- ասաց ֆինանսների նախարարը` հավելելով, որ այսօր մարդիկ բողոքում ու ցույցեր են անում, որովհետև չգիտեն, թե որևէ քայլից հետո երկրորդ քայլը ինչ է լինելու, ինչպես նաև տարբեր շահարկումների ներքո սկսում են կասկածել, բայց, նախարարի խոսքով, կանցնի ժամանակ, և այդ կասկածները կվերանան: Դավիթ Սարգսյանը համաձայն չէ, որ այս ռեֆորմի արդյունքում մարդիկ աղքատ են դառնում: