Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը ՀՀԿ-ն սկսեց Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքից, ուր ելույթ ունեցավ նաեւ Երեւանի գործող ավագանու անդամ, ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականը զբաղեցնող Լեւոն Իգիթյանը:
Տարոն Մարգարյանին գրեթե աստվածացրած Իգիթյանն իր ելույթում մի ուշագրավ համեմատություն արեց: Նա հայտարարեց, որ երբ Տարոն Մարգարյանին Ավանի թաղապետի պաշտոնից տեղափոխում էին Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնի, ավանցիները, ըստ Իգիթյանի, «արցունքն աչքերին ասում էին` ո՞ւր եք տանում մեր Տարոնին»:
«Ես նման բան իմ կյանքում մի անգամ էի տեսել, որ պաշտոնյայի համար ժողովուրդն արտասվի, մեկ էլ Հասրաթյանի ժամանակ է նման բան եղել: Երկրորդ դեպքը` Տարոն Մարգարյանի ժամանակ էր, երբ նրան տարան փոխքաղաքապետ»,- հայտարարեց Իգիթյանը:
Նա մի ուշագրավ հայտարարություն էլ արեց: Բնակիչներին Իգիթյանը վստահեցրեց, որ Տարոն Մարգարյանը զարմանալի հատկություն ունի. «Շատ է սիրում աշխատել, գիշերներն էլ չի քնում: Ինչ խոստանում, կատարում է»:
Նշենք, որ Գրիգոր Հասրաթյանը, ով, իրոք, բավականին սիրված քաղաքապետ է եղել, Սերժ Սարգսյանի փեսա` Միքայել Մինասյանի պապն է` մոր կողմից: Հասրաթյանը քաղաքը ղեկավարել է շուրջ 13 տարի` 1962-1975թթ.: Նրան համեմատել Տարոն Մարգարյանի հետ նույնն է, թե ասել, որ Տարոն Մարգարյանը Երեւանի վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է: Թե էլ ում հետ կհամեմատեն Տարոն Մարգարյանին, երեւակայել միայն կարելի է: