կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-27 13:47
Իրավական

ԱԱԾ պաշտոնյան Արթուր Վարդանյանի խմբին համեմատեց Նաիրի Հունանյանի խմբի հետ

ԱԱԾ պաշտոնյան Արթուր Վարդանյանի խմբին համեմատեց Նաիրի Հունանյանի խմբի հետ

ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի խոսքով՝ Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի կողմից նախատեսված գործողությունները ծրագրված են եղել առանձնակի ցինիզմով:

«Եթե ես հիմա զուգահեռներ անցկացնեմ Նաիրի Հունանյանի և նրա խմբի կողմից կազմակերպածի հետ... Եթե Նաիրի Հունանյանի դեպքում մենք գործ ունեինք մի քանի անձանց հետ, ովքեր զինված էին մի քանի ինքնաձիգներով, ապա դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենար այս դեպքում, երբ խմբի անդամներին հաջողվեր իրականացնել իրենց մտադրությունը, այսինքն` գործադրվեին այդ զենքերը: Պատկերացրեք` ինչ հաջողություն կլիներ, եթե Նաիրի Հունանյանի խմբին հանցագործությունը կատարելուց 3 օր առաջ կարողանայինք բացահայտել: Ես համոզված եմ, որ այն ժամանակ էլ չարախոսներ կգտնվեին, որ ասեին` երիտասարդ տղաներ էին, ի՞նչ էր նրանց արածը, մի երկու զենք են պահել»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կա տեսակետ, որ Նաիրին ԱԱԾ-ի հետ է համագործակցել, Միքայել Համբարձումյանը պատասխանեց. «Դա մերկապարանոց հայտարարություն է և որևէ հիմք չունի»: