|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԲՀԿ-ից արտահոսքը շարունակվում է: Կան մի քանի պատգամավորներ, ովքեր դեռ տատանվում են ԲՀԿ-ում մնալու հարցում: Մի քանի ԲՀԿ-ական պատգամավորների արդեն զայրացնում էր հարցը, թե արդյո՞ք ԲՀԿ-ում մնալու իրենց որոշումը հստակ է, թե՞ որևէ պահի չի բացառվում դուրս գալը:
Yerkir.am-ի հետ զրույցում Արա Արամյանը պատասխանեց. «Երբ կլինի, դրա մասին կիմանաք, հերիք ա էդ հարցն ինձ ուղղեք»: Արշակ Մխիթարյանը նշեց. «Առայժմ նման բան չկա, երբ կլինի, դուք դրա մասին կիմանաք»: Հարցին, թե չի՞ բացառվում ԲՀԿ-ից դուրս գալը, Արշակ Մխիթարյանը պատասխանեց. «Էս կյանքում ոչինչ չի բացառվում»: Իսկ Մերուժան Սիմոնյանն ասաց. «Այս պահի դրությամբ ԲՀԿ-ում մնալը հստակ է»: Հրանտ Դավթյանն էլ նշեց. «ԲՀԿ-ում մնալը հստակ է»:
Մնացած պատգամավորների հեռախոսները կա'մ անջատած են, կա'մ նրանք չեն պատասխանում զանգերին: