|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Մեր տեղեկություններով, Դավիթ Քոչարյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո Հրազդանի որոշ ԲՀԿ-ականներ կուսակցությունից հեռանալու ցանկություն են հայտնել։ Այս պահին անգամ ԲՀԿ-ի Հրազդանի գրասենյակը չի գործում։ ԲՀԿ կենտրոնական գրասենյակից հաստատեցին լուրը՝ նշելով. «Աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են»։ Պատճառների մասին հարցերին չպատասխանեցին։ Ամենայն հավանականությամբ, գրասենյակի աշխատանքները կվերականգնվեն 10-15 օր անց։ Սպասվում է նաև Հրազդանի գրասենյակի ղեկավար կազմի փոփոխություն։ Հրազդանի ԲՀԿ-ի գրասենյակի աշխատանքները այժմ համակարգում է Արայիկ Ալեքսանյանը. նա, սակայն, երեկ մեր հարցերին այդպես էլ չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ զբաղված է։
Հ.Գ. Ըստ Աժ կանոնակարգի, ապրիլի 28-ի քառօրյայում Աժ նախագահը պետք է ընթերցի պատգամավորի դիմումը։ Դրանից հետո, 15 օրյա ժամկետում, եթե դիմումը ետ չվերցվի. ապա պատգամավորի լիազորությունները կդադարեցվեն, քանի որ Դավիթ Քոչարյանն ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, ապա սպասվում է, որ Հրազդանում տեղի կուենան նոր ընտրություններ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։