Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության կազմակերպիչների ու նրանց ցեղասպան քաղաքականությունը շարունակող Քեմալ Աթաթուքրի նկարներով են Թուրքիայում դիմավորում Հայաստանի ֆուտբոլային ազգային հավաքականին։
Այսպես կոչված խաղաղության դարաշրջան բացող Հայաստանի իշխանությունների ու դրան հավատացողների համար սա ևս մի ուղերձ է, հասկանալու՝ ինչպես է թուրք-ադրբեջանական տանդեմը պատկերացնում խաղաղությունը Հայաստանի հետ։
Հիշեցնենք՝ Երբ այս տարվա մարտի 25-ին Հայաստանում էր անցկացվում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը, խաղը դիտողներին անվտանգությունը ստուգում էր և նրանց ձեռքից վերցնում պաստառները, որի վրա հակաթուրքականության նշույլ էր նկատում։ Այնուամենայնիվ, մեր երիտասարդներին հաջողվել էր ակցիա իրականացնել մարզադաշտում, ցույց տալու, որ մեր պատմական հիշողությունը վառ է և չենք հավատում իրենց առաջարկած կեղծ խաղաղությանը։
Սույն նկարում պատկերված գրության թարգմանությունը հայերեն՝
Հայը էշին նայում կարծիքի տեր է դառնում, էշը հային նայում փառք է տալիս:
Oր կգա իմ թյուրքուն(ժողովրդական երգ) էլ կհնչի, դուք հայ եղեք, ես միեւնույնն է էլի թուրք եմ։