կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-16 08:02
Քաղաքական

Ինչո՞ւ որոշ ԲՀԿ-ականներ Ծառուկյանի կողքին չեն. «Ժամանակ»

Ինչո՞ւ որոշ ԲՀԿ-ականներ Ծառուկյանի կողքին չեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աննախադեպ քայլին՝ ՀՀ նախագահ դառնալու ծրագրին, ԲՀԿ որոշ գործարար պատգամավորներ այդպես էլ չեն երեւում հանրահավաքների հարթակում: Փաստ է, որ այսօր Ծառուկյանի կողքին են այն ԲՀԿ-ականները, որոնց ինքն է ասպարեզ բերել:

 

«Ժամանակին» հասած տեղեկություններով՝ ԲՀԿ այն պատգամավորները, ովքեր իրենք են հոգացել իրենց ընտրությունների ծախսերը, իրենք իրենց համարում են անկախ եւ գտնում են, որ պարտավոր չեն հետեւել Ծառուկյանին, հատկապես որ նախապես պայմանավորվածություն չի եղել, թե ԲՀԿ-ն գնալու է ընդդիմադիր դաշտ: Նրանք, թերեւս, խորհրդարան են գնացել սեփական բիզնեսը պաշտպանելու եւ ավելի առաջ տանելու, ոչ թե Ծառուկյանի կամ ընդդիմության ծրագրերին զոհելու համար: Սա է պատճառը, որ ԲՀԿ գործարարների մեծ մասը չի երեւում ՀՀ նախագահի հայտ ներկայացրած Գագիկ Ծառուկյանի կողքին նույն հարթակում»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: