|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Այսօր Թուրքիայում կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Քարավան 1915» նոր ֆիլմը:
Ըստ «Ասպարեզ»-ի՝ ֆիլմի առաջին ցուցադրությանը ներկա կլինի նաև երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը:
Ֆիլմի հեղինակը նշել է, որ ֆիլմի նպատակը քննարկելը չէ` Հայոց ցեղասպանությունը տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ: Ֆիլմը մի կառապանի մասին է, որին հանձնարարված է եղել Գիրեսունում ապրող 200 հայերի «տեղափոխել» Հալեպ, այդ ընթացքում նա իրեն «վստահված» հայերին պաշտպանել է ավազակային հարձակումներից: Գիրեսունից Հալեպ ճանապարհին ֆիլմի հերոսները ականատես են լինում կոտորածների բազմաթիվ տեսարանների:
Ֆիլմի երաժշտական ձևավորումն իրականացրել է Սուրեն Ասատրյանը: